2017 թ. մայիսի 11-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 1 Դ դասարանում տեղի ունեցավ «Հրաժեշտ Այբբենարանին» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթը /դասվար՝ Ա. Մարտիրոսյան/:
Միջոցառումն սկսվեց ողջույնի խոսքով: Երեխաները գովաբանեցին մեր հարուստ մայրենին, գովերգեցին իրենց առաջին ընկեր-գիրք «Այբբենարանը», ապա փառաբանեցին սուրբ Մաշտոցի անմահ գործը: Այնուհետև ներկայացրին այբուբենը՝ Ա-ից մինչև Ֆ՝ ամբողջը զուգակցելով Հայաստանի պատմության, պատմությունը կերտողների, հին ու նոր մշակույթի հետ: Այդ ընթացքում ներկայացրին նաև գեղեցիկ երգեր և պարեր: