2017 թ. ապրիլի 26-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 1 Գ դասարանում /դասվար՝ Ս. Միրզոյան/ տեղի ունեցավ «Այբբենարան» -ի ավարտին նվիրված ցերեկույթ «Մենք արդեն տառաճանաչ ենք» խորագրով:
Ցերեկույթն սկսվեց «Ապրել խաղաղ» երաժշտության ներքո, որի ընթացքում աշակերտները բեմ բարձրացան զույգերով, այնուհետև յուրաքանչյուր աշակերտ երաժշտության ներքո ներկայացրեց իր անվան ծագումնաբանությունը: Աշակերտներից մեկը ներկայացրեց իր պապիկի ստեղծագործությունը, որը նվիրված էր իրեն՝ «Առաջին դասարանցուն»: Տղաները և աղջիկները հանդես եկան պարերով: Աշակերտները ներկայացրեցին իրենց նշանաբանը, սկզբունքը, հավատը, երգը, պարը, այնուհետև պարեցին «Յարխուշտա» պարը: Աշակերտները արտասանեցին բանաստեղծություններ՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցին, հայոց գրերին, մայրենի լեզվին, որի ընթացքում կատարեցին երգեր այբուբենի և մայրենի լեզվի վերաբերյալ: Աշակերտները ներկայացան փոքրիկ բեմականացումներով: Ցերեկույթն ավարտվեց «Հայաստանը մերն է» երգով: Վերջում երեխաներին բանաժանեցին «Գիտելիքի ծառ» -ի պտուղները հայոց տառերի տեսքով: