2017 թ. մայիսի 5-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 1 Բ դասարանում /դասվար` Վ. Մանուկյան/ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված գրուսուցման ավարտմանը: Միջոցառումը կրում էր «Ճանապարհ դեպի լույս» խորագիրը: Միջոցառումն սկսվեց նախապես նկարահանված ծնողների խոսքով, որոնք ներկայացնում էին իրենց ակնկալիքները և դրական վերաբերմունքը դպրոցի նկատմամբ:
Այնուհետև երեխաները ներկայացրին օրվա խորհուրդը, արտասանեցին բանաստեղծություններ մայրենի լեզվի մասին: Երեխաներից մեկը, որը ներկայացնում էր ժողովրդական բանահյուսությունը, երկխոսության մեջ է մտնում մյուսների հետ, և միասին ներկայացնում են ժողովրդական բանահյուսության այն նմուշները, որոնց հանդիպել են այբբենարանում: Դրանցից երկուսը` առակը և հեքիաթը, ներկայացվեցին բեմականացման միջոցով: Մի առանձին հատված նվիրված էր Մեսրոպ Մաշտոցին և նրա կատարած հայրենանվեր գործին:
Միջոցառումն ուղեկցվում էր երգերով ու պարերով, որոնք համահունչ էին օրվա խորհրդին և մի առանձին համ ու հոտ էին տալիս միջոցառմանը: