2017 թ. ապրիլի 27-ին դասվար Կ. Ամիրխանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 1 Ա դասարանի Այբբենարանի ավարտին նվիրված միջոցառումը, որը կրում էր «Հայոց լեզուն տունն է հայուն...» խորագիրը:
Առաջին դասարանցի փոքրիկները միջոցառման սկզբում տվեցին փոքրիկ հաշվետվություն` սեպտեմբերից մինչև այսօր ինչպես են դպրոց եկել, ինչ են սովորել և ինչպես: Այնուհետև փառաբանվեց մեր ոսկեղենիկ այբուբենը և անցում կատարվեց մայրենի լեզվին: Ողջ ընթացքում թևածում էր հայրենասիրական խոսքը, երգն ու պարը, որը միջոցառմանը նոր շունչ էր հաղորդում: Աշակերտներն իրենց խոսքով վկայեցին, որ ամեն մի հայ պիտի ապրի ու արարի իր հայրենիքում: