Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2015-ի մայիսին «Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ Գյումրիում բացվեց թվով երրորդ «Թումո» կենտրոնը։

15:13, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
2015-ի մայիսին «Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ Գյումրիում բացվեց թվով երրորդ «Թումո» կենտրոնը։
    
    

2015-ի մայիսին՝ «Թումոյի» եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ, «Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ Գյումրիում բացվեց թվով երրորդ «Թումո» կենտրոնը։ Իր գործունեության երկու տարիների ընթացքում կենտրոնը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել։

Կենտրոնի տարեդարձի կապացությամբ մայիսի 21-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Հոգիս» ներկայացումը, որը «Թումոյի» եւ ՀԲԸՄ համագործակցության եւս մի արդյունքն է։ Տարվա ընթացքում Նյու Յորքում եւ Երեւանում հաջողությամբ բեմադրված «Հոգիս» ներկայացման մասնակիցներն են Նոր Նորքի Հայորդաց տան սաների պարային խմբերը եւ «Թումոյի» երաժշտական խմբեր «Թմբաթան» եւ Pyramidz-ը։ Ներկայացմանը հրավիրված էին Գյումրիի մշակութային եւ հասարակական գործիչներ, պաշտոնյաներ եւ «Թումոյի» ՝ երաժշտությամբ հետաքրքրվող ուսանողներ։

Միջոցառմանը բացման եւ ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը եւ Գյումրիի «Թումո» կենտրոնի ղեկավար Նարե Ավագյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5063 | 0 | 0
Facebook