Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մտածում եմ նրա հետ կլինեմ ավելի շատ ընկեր` նոր հայր

11:05, չորեքշաբթի, 05 հուլիսի, 2017 թ.
Մտածում եմ նրա հետ կլինեմ ավելի շատ ընկեր` նոր հայր

Վրեժ, մտովի վերադառնանք մանկություն, ինչպիսի՞ն եք հիշում Ձեզ, և ի՞նչ են պատմում ծնողները մանուկ Վրեժի մասին:

Վրեժ-Ես ինձ հիշում եմ խելացի, մանկապարտեզի տարիներից, չէի սիրում մանկապարտեզը, բայց քանի որ ծնողներս աշխատում էին, ստիպված էին ինձ շատ շուտ տալ մանկապարտեզ։

Ծնողներս պատմում են, որ մանկապարտեզի պատերին եղել են մեր հայ անվանի արվեստագետների նկարները փակցված, այնքան խելացի եմ եղել, որ ասել եմ, որը ում նկարն է։ Երբ որ մանկապարտեզ ստուգողներ են եկել, ինձ միանգամից նկատել են, գրկել են և ես սկսել եմ պատմել նկարների մասին։ Հայրս դպրոցում տնօրեն է եղել, կատակում էին ասելով, որ երբ դպրոց գնաս մեդալով ես ավարտելու քանի որ տնօրենի որդին ես:

Եվ մի պատմություն են պատմում, երբ մանկապարտեզից փախել գնացել եմ դպրոց, հայրս մանկավարժական խորհրդի նիստում նստած է եղել, ես մտել եմ ներս, ջղայնացել է ինձ վրա, նախատել է ինձ, որ հետ գնամ, ասել է ինչ ես եկել այս աղջիկների մեջ` այստեղ բոլորը կանայք են, հո դու աղջիկ չես, ես էլ պտտվել եմ ու ասել` պապ, որ դու այստեղ ես ուրեմն դու էլ ես աղջիկ:

Եվ ես ինձ հիշում եմ խաղաղ, սովորող, հետաքրքրասեր, միջին տարիքում շատ էի սիրում կարդալ, արվեստը ուսումնասիրել` այդպես եմ ինձ հիշում։ Սիրում էի խաղալ, շատ հետաքրքրում էր ինձ ձմեռային սպորտը, հայրս հատուկ ինձ համար դահուկներ էր գնել:

Վրեժ մոտ մեկ ամիս առաջ հայր դարձաք շնորհավորում եմ: Իսկ մտածու՞մ եք արդեն թե ին՞չ խորհուրդներ պետք է տաք փոքրիկին որպես հայր:

Վրեժ-Շնորհակալ եմ: Մտածում եմ փոքրիկի համար ինչպիսի պայմաներ ստեղծեմ, որ ոչ թե նա մեծանա բամբակների մեջ, քանի որ դժվարություններն են մարդուն կոփում, ես շատ-շատ դժվարություններ եմ հաղթահարել, գյուղից հասնել այստեղ, կայանալ, բավականին ծանր ճանապարհ է, չնայած հաճելի է քանի որ, ես հաճույքով եմ դա անում, պարզապես մտածում եմ ինչպես անել, որ ինքը լավ ապագա ունենա, ճիշտ մասնագիտություն ընտրի, հայրենիքը սիրի, չհեռանա հայրենիքից, հայրենիքին արժանի զավակ լինի: Այն առաքելությունը, որը Աստված տվել է նրան, քանզի յուաքանչյուրս մի առաքելությամբ ենք աշխարհ գալիս, կարծում եմ իմ բալիկն էլ ունի առաքելություն: Առաջ Աստված կբացվի և կիմանանք, կարևորը լավ մարդ մեծանա: Մտածում եմ նրա հետ կլինեմ ավելի շատ ընկեր` նոր հայր:

Որո՞նք են Ձեր առաջիկա ծրագրերը:

Վրեժ-Անկեղծ ասած ես չեմ սիրում խոսել իմ ծրագրերից, բայց առաջիկայում պատրաստվում եմ նոր երգեր ձայնագրել: Օգոստոսին պատրաստվում եմ մեկնել Հարապետությունից, քանի որ ես աշխատում եմ Երևանի մշակույթի պետական քոլեջում, այնտեղի փոխտնօրենն եմ, այստեղ մեծ սերունդ է աճում, մասնակցում ենք բազմաթիվ միջազգային մրցույթների, վերջին տարիներին նաև ժուրիի կազմում եմ լինում և ուղեկցում եմ նրանց, օգոստոսի 4-14 պատրաստվում ենք քոլեջի երեխանների հետ մեկնել Մակեդոնիայի հանրապետություն և մասնակցել միջազգային մեծ մրցույթի, որը կազմակերպել է Մակեդոնիայի հանրային հեռուստատեսությունը և մշակույթի նախարարությունը: Այնուհետև նոր երգեր և տեսահոլովակ:

Ընդունու՞մ եք քննադատություններ, ո՞վ է ձեր առաջին քննադատը:

Վրեժ-Իհարկե քննադատություններ ընդունում եմ, և եթե դու արվեստի ներկայացուցիչ ես անպայման պետք է դա քննարկվի, քանի որ քննարկման միջոցով է առաջանում քննադատությունը, ունեմ շատ լավ ընկերներ, ուսուցիչ` Նադեժդան է Սարգսյան, ում քննդատություններն առաջինն են ինձ համար, նաև Գիսանե Պալյանը հարցեր կան, որ իրեն եմ դիմում: Շատ մարդիկ կան…

Վրեժ դուք հաղթող ճանաչվեցիք X-factor առաջին նախագծում, բայց կարելի է ասել, որ լուռ եք ինչո՞վ է դա պայմանաորված:

Վրեժ-Անկեղծ ասած լուռ չեմ, քանի որ իմ արվեստը կոմերցիոն չէ, այդ իսկ պատճառով կան որոշակի հարցեր որոնք պետք է կամաց-կամաց առաջ տալ: Քանի որ այսօր ավելի հարգի է կոմերցիոն արվեստը, կարելի է ասել արաբաթուրքական անհասկանալի լադային երաժշտություն է մտել մեր ասպարեզ, և հիմա դա է հարգի, կարելի է ասել, որ այսօր դա է վճարվում, դա է ցուցադրվում, բայց դա ժամանակավոր է: Բացի այդ ունեմ մի տեսահոլովակ` Մոսկվայում նկարահանված, համաշխարհային Ռոսսինի հանրահայտ Տառանտելա ստեղծագործության հիման վրա, Մոսկվայի մեծ թատրոնի օրկեստրի հետ: Տեսահոլովակը մեզ մոտ ցուցադրվել է, և կամաց-կամաց այդ ոճը պետք է առաջ քաշենք: Պարզապես մի խնդիր կա` հեռուստաեթերները հիմա լցնել այդ տեսահոլովակով այն չէ, հեռուստատեսությունը մի անհաջող սովորություն ունի, նրանք ֆիննասական պահանջներ են ներկայացնում, որպեսզի դու տեսահոլովակը տաս, և իրենք պտտեցնեն, ես չեմ վախենում և չեմ ամաչում դա ասելուց, ես դրա համար պատրաստ չեմ վճարելու, ոչ թե չունեմ գումար, այլ ես չեմ ուզում դա անել, ինչ է նշանակում ես փող տամ, որպեսզի ինձ ցույց տան հեռուստատեսությամբ, չէ որ ես չեմ ներկայացնում արաբաթուրքական լադերով երաժշտություն, ես դասական ստեղծագործություններ եմ երգում և դա կոմերցիա չէ, ես չեմ գնում հարսանիքում երգում` 10000 դոլար առնում, որ 1000դոլարն էլ տամ հեռուստատեսությանը, որ եթերներում էլ օրը 56 անգամ ցույց տան «մարդկանց զայլեն տանեն»: Բայց կան հեռուստաալիքներ, որ առանց գումարի ցույց են տալիս իմ տեսահոլովակը, ճիշտ է ոչ շատ հաճախ, բայց ցուցադրում են: Քանի որ ես դասական երաժշտության նվիրյալ եմ, ինձ համար դասականը անմահ է նշանակում, կամաց-կամաց կարծում եմ այդ ամենը կհարգվի:

Կարելի է ասել, որ չեք ցանկանում Ձեզ ուրիշ ոճում փորձել:

Վրեժ- Ինձ համար դա խնդիր չէ, մի քիչ մեծամիտ չհնչի, քանի որ թեթև ոճերում երգելը դժվար չէ «սթից» բան է, ուղղակի չեմ ուզում «փչանամ», թող ինձ ներեն այն մարդիկ ովքեր երգում են այդ ոճում, ինչու եմ ասում փչանամ, քանի որ ավելի բարդ ստեղծագործություն ներկայացնելը ինձ համար հաճելի է, ինձ այստեղ ավելի լավ եմ զգում, թե չէ ուրիշ խնդիր չկա: Բացի այդ x-factor նախագծում այդ բացը լրացրել եմ:

Իսկ ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են ընտրել արվեստի ինչ որ ճյուղ:

Վրեժ- Գիտեք, ես կյանքում այնքան դժվարություններ եմ հաղթահարել, գյուղից գալ քաղաք, ադապտացվել այստեղի միջավայրի հետ, քանի որ Երևանի երեխաների համար ավելի հեշտ է, պարզապես պետք է շատ աշխատել, գնալ նպատակի ետևից, ես այսպիսի մի խոսք եմ ասում «ասֆալտի վրա տաղանդավոր երեխաններ չեն ծնվում» դրա համար ես իմ կնոջը ասում էի, որ պետք է գնա և գյուղում ծննդաբերի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4865 | 0 | 0
Facebook