2017 թ. ապրիլի 22-ին կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցեց նաև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցը: 7-9-րդ դասարանի աշակերտներն իրենց դասղեկների հետ մաքրեցին դպրոցի բակը և հարակից տարածքը, մշակեցին դպրոցի բակի ծառերն ու ծաղիկները:
Երեխաները մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ մասնակցեցին շաբաթօրյակին՝ քաջ գիտակցելով, որ իրենք են պատասխանատու իրենց դպրոցի և իրենց քաղաքի մաքրության համար:
Մաքուր պահենք մեր դպրոցն ու մեր քաղաքը: