Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ընտանիքս ինձ շատ է օգնում»․ «Մերժվածը» սերիալի Տապասիան պատմել է իր կյանքի մասին

10:54, հինգշաբթի, 11 մայիսի, 2017 թ.
«Ընտանիքս ինձ շատ է օգնում»․ «Մերժվածը» սերիալի Տապասիան պատմել է իր կյանքի մասին


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հնդիկ դերասանուհի Ռաշամի Դեսայը հայտնի է դարձել «Մերժվածը» հեռուստասերիալում Տապասիայի կերպարը մարմնավորելու շնորհիվ։ Hindustantimes-ը գրում է, որ Ռամաշին մեծ ճանաչում է վայելում ոչ միայն Հնդկաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Հայաստանում ևս Տապասիային ճանաչում են, գրեթե, բոլորը։ Դերասանուհին նշում է, որ ճանաչված լինելու հետ դժվար է համակերպվել։

«Դերասան լինելու համար դուք պետք է անընդհատ ժպտաք, ինչը դժվար է։ Ճիշտ պահվածք ունենալն իմ պարտականությունն է, քանի որ մարդիկ կարող են փորձել օրինակ վերցնել ինձնից։ Ես պետք է գիտակցեմ ու զգուշությամբ ընտրեմ այն, ինչ հագնում եմ, ինչ խոսում եմ։ Ես գիտեմ, որ տանից դուրս գալիս անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կնկատեն ինձ և ուշադրություն կդարձնեն հագուստիս։ Իմ կարիերան տարբեր շրջաններ է ունեցել։ Երբ դուք ոչ ոք եք, ցանկանում եք, որ մարդիկ ճանաչեն ձեզ ու ձեր աշխատանքը։ Որոշ ժամանակ անց մարդիկ սկսում են ճանաչել ձեզ։ Եթե նրանց դուր գաք, կսկսեն լուսանկարվել ձեզ հետ ու օրինակ վերցնել ձեզնից։ Դա մոտիվացնում է ձեզ ու սկսում եք ավելի լավ աշխատել, սակայն ժամանակ է անցնում ու մարդիկ սկսում են վատաբանել ձեզ՝ դրա հետ նույնպես պետք է վարժվել», – հարցազրույցներից մեկում ասել է դերասանուհին։

Ռաշամին նշել է, որ մարդիկ կարծում են, թե ինքը շատ լուրջ է, սակայն իրականում այդպես չէ. «Իրականում ես շատ եմ ծիծաղում։ Բայց, եթե ինչ-որ մեկը կողքիս արտասվի, ես էլ կարտասվեմ» ։

Ռամաշին նաև խոսել է հեռուստասերիալների հաջողության գաղտնիքի մասին։ Ըստ դերասանուհու ՝ կարևորը կերպարներն ու պատմությունն են․ «Ես այնպիսի հեռուստասերիալներում եմ նկարահանվել, որոնք մի քանի ամիս են տևել։ Կարևոր է, որ մարդիկ սկսեն անհանգստանալ քո կերպարի համար, պատմությունը մեծ նշանակություն ունի։ Եթե հեռուստասերիալի սյուժեն գրավի հեռուստադիտողին, այն երկար կյանք կունենա» ։

Անդրադառնալով ապագա ծրագրերին ու ընտանիքի անդամներին` դերասանուհին ասել է, որ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ «Հայտնի լինելը շատ դժվար է, սակայն ես ցանկանում եմ նոր հորիզոններ բացահայտել։ Ես այնքան բան կարող եմ փորձել, ես դեռ անելիքների շատ երկար ցուցակ ունեմ։ Իմ ընտանիքն օգնում է ինձ այդ հարցում, հատկապես մայրս։ Նա իմ ամենամեծ ուժն է։ Նրա շնորհիվ եմ ես որոշակի բարձրունքների հասել։ Նա մշտապես ուժ է տվել ինձ ու օգնել, որ հավատամ սեփական ուժերիս», – ասել է նա։

Դերասանուհին իրական կյանքում ամուսնացած է եղել «Մերժվածը» սերիալում Վիրի դերակատար Նանդիշ Սանդուի հետ։ Այժմ նրանք ամուսնալուծված են, սակայն դուստր ունեն։

Ռաշամին պատմել է իր առօրյայի մասին և նշել, որ բավականին քիչ է քնում, որպեսզի հասցնի գործերը։ «Ես քնում եմ գիշերը ժամը 2-ին ու արթնանում 5։30։ Եվ այդպես ամեն օր, ես քնում եմ ճաշի ժամին», – ասել է նա։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5833 | 0 | 0
Facebook