Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԴԱՍԵՐ ՎԱՐԵՑԻՆ ՎԱՆԱՁՈՐԻ № 4 ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

16:18, շաբաթ, 06 մայիսի, 2017 թ.
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԴԱՍԵՐ ՎԱՐԵՑԻՆ ՎԱՆԱՁՈՐԻ № 4 ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Սմարթ ուղին բռնած մարզում Լոռու մարզպետի հանձնարարությամբ դպրոցներում շարունակվում են սմարթ դասարանների կառուցումն ու կահավորումը, շարունակվում է նաև հեռավար դասընթացների կազմակերպումը:

Այս անգամ մի հետաքրքիր նախաձեռնություն էր ցուցաբերել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը՝ որոշելով դպրոցի ուսուցիչների մասնակցությամբ մեկ ամբողջ դասընթացային օր անցկացնել Գյուլագարակի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեսադասեր անցկացվեցին «Աշխարհագրություն» /Հ. Խումարյան/, «Հայոց լեզու» /Հ. Բաղդասարյան/, «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» /Լ. Քառյան/, «Ֆիզիկա» /Վ. Մարտիրոսյան/, «Անգլերեն» /Լ. Կարապետյան/ առարկաներից:

Աշակերտներն ակտիվորեն մասնակցեցին բոլոր դասերին՝ հաճելիորեն զարմացնելով դասավանդող ուսուցիչներին: Երեխաները տպավորված էին հաճելի նախաձեռնությամբ և խնդրեցին, որ նմանատիպ դասընթացային օրեր հաճախակի կազմակերպվեն:

Դպրոցի տնօրենները որոշեցին, որ հաջորդ անգամ Վանաձորի № 4 դպրոցում մեկ ամբողջական օր կանցկացնեն Գյուլագարակի դպրոցի մասնագետները, այսպիսով նաև փորձի փոխանակում կկատարվի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6543 | 0 | 0
Facebook