Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրեկան Օհանյան . Կոնդ թաղամասի վերակառուցման խնդիրը Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է

22:36, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
Սիրեկան Օհանյան . Կոնդ թաղամասի վերակառուցման խնդիրը Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է

Պատմական Կոնդ թաղամասի վերակառուցման խնդիրը Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանն:

«Թեման ընդգրկված է Երևանի քաղաքի զարգացման 2017 և հաջորդ քառամյա ծրագրում: Սխալված չլինելու համար մենք նաև աշխատում ենք Լեոի մեր գործընկերների հետ: Որպես ճարտարապետ կարող եմ ասել, որ կողմ եմ ժամանակակից վերականգմանը, որովհետև ընդունված է, որ պատմական քաղաքային միջավայրերը պետք է այնպես աշխատացնել, որ կարողանան իրենք իրենցով օգտակար լինել», - ասաց նա:

Օհանյանի գնահատմամբ՝ Կոնդի հնարավորությունները լայն են և հնարավոր է զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ կառուցել՝ սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների, նկարչական սրահներ և այլն: Ճարտարապետը նշեց, թե նախանցյալ տարի Կոնդի նախագծային փաթեթ է եղել:

«Պետք է կարողանանք Երևանցիների կամ Հանրապետության բնակիչներից բացի նաև զբոսաշրջիկներին և հյուրերին ցուցադրենք մեր պատմական զարգացման ընթացքը: Կոնդի մասով մենք ունեցել են նաև ռուսական, շվեյցարական բիզնեսմենների հետ հանդիպումներ, սակայն դեռևս առաջարկներ չկան», - նշեց Օհանյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից քաղաքապետարանը փորձում է խնդիրն իրենով լուծել, ինքը գտնել ներդրողներ:

Անուշ Այվազյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5592 | 0 | 0
Facebook