Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արման Սահակյան. «Ես խորհուրդ կտամ, որ Նիկոլ Փաշինյանը մտածի այդ ճանապարհը անցնելու մասին»

17:20, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
Արման Սահակյան. «Ես խորհուրդ կտամ, որ Նիկոլ Փաշինյանը մտածի այդ ճանապարհը անցնելու մասին»

«Երևանի քաղաքապետի թեկնածուներ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը պետք է Տարոն Մարգարյանի պես անցած ճանապարհ ունենան», - «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, Սահակյանն պատասխանեց.

«Ընկերական, առավել ևս, որ ես Տարոն Մարգարյանին ճանաչում եմ դեռ մանկուց: Մենք մանկական ընկերներ ենք և բավական լավ, դրական հարաբերություններ ունենք մինչ օրս»:

Սահակյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե Տարոն Մարգարյանին քննադատում են, որ այս տարիներին իր խոստացած փոփոխությունները չի կատարել ՝ ասելով. «Քննադատություններին վերաբերում եմ բացասաբար: Ես աշխատել եմ Երևանի քաղաքապետարանում: Պիտի ասեմ, որ Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքները, խոստումները, կատարվել են ամբողջությամբ: Քաղաքի խնդիրները պետք է կարողանա լուծել համայնքային ծառայությունից, քաղաքից հասկացող մարդը: Առավել ևս, գտնում եմ, որ մարդը որոշակի ճանապարհ պետք է անցած լինի, իսկ Տարոն Մարգարյանն այդպիսին է»:


    

Հարցին՝ ինչ է, Զարուհի Փոստանջյանը կամ Նիկոլ Փաշինյանը չե՞ն հասկանում քաղաքից, Սահակյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է ասում, բայց ես խորհուրդ կտամ, որ Նիկոլ Փաշինյանը մտածի այդ ճանապարհը անցնելու մասին, որը անցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կարծում եմ, որ պարոն Փաշինյանը պետք է սկսի առաջինը Իջևանից, սկսի ավագանու անդամից, հետո փորձի իրեն որպես Իջևանի քաղաքապետ»:


    

Այնուհետև հարցադրմանը, թե ո՞ւմ կընտրեր, եթե Տարոն Մարգարյանը չմասնակցեր ընտրություններին, և առաջադրված լինեին միայն Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, Արման Սահակյանը պատասխանեց, որ այդ պարագայում ընտրության չէր մասնակցի:

«Մարդը պիտի Տարոն Մարգարյանի պես անցած ճանապարհ անցած լինի», - հավելեց Արման Սահակյանը:


    

Անուշ Այվազյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3297 | 0 | 0
Facebook