Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մտահոգված է բանակով | Ձեր Պատգամավորը

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
11:48, կիրակի, 05 մարտի, 2017 թ.
Մտահոգված է բանակով | Ձեր Պատգամավորը
    
Հասկանալ մարդու ներքին աշխարհը կարող են միայն շատ մտերիմ մարդիկ, հարազատներն ու ընկերները: Արդեն երկար տարիներ «Ալյանս» Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հպարտանում է Հայկական բանակով, հայ զինվորի խիզախությամբ: Բայց այնուամենայնիվ բանակում առկա խնդիրները չեն շրջանցում Տիգրան Ուրիխանյանին և մեծ ցավով լցնում իր հոգին:

    
Մարդ, ում համար ամենակարևոր արժեքներից է ընտանիքը և հայ ազգի առողջ լինելը, ում համար ընտանիքի մայրը սրբություն է, լավ է գիտակցում և իր վրա զգում ցանկացած ծնողի ցավը: Իր ելույթներում Ազգային ժողովի ամբիոնից Տիգրան Ուրիխանյանը բազմիցս անդրադարձել է բանակի խնդիրներին, ներկայացրել բանակում ծառայած զինվորների և ծնողների խնդիրները կառավարությանը և ՀՀ Պաշտպանության Նախարարությանը:

    
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը "Ծառուկյան" դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում (ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքները): Բոլոր Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքների բնակիչներին, ովքեր մտահոգված են բանակում տիրող իրավիճակով կամ ունեն խնդիրներ, խորհուրդ ենք տալիս համախմբվել «Ալյանս» Կուսակցության և Ծառուկյան դաշինքի շուրջ, որպեսզի միասին իրականացնենք բոլոր անհրաժեշտ բարեփոխումները և ունենանք փայլուն բանակ, որը կլինի մեր ազգի հպարտությունը:

    
Ստորև ներկայացնում ենք մեկ տեսաերիզ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ելույթներից, որն արգելված է եղել տարածման ՀՀ գործող ԶԼՄ-ի կողմից:
    
    
Արաբկիր համայնքի հարգելի բնակիչներ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը "Ծառուկյան" դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում (ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքները): Պատգամավորի բոլոր կողմնակիցներին ու համախոհներին հրավիրում ենք կենտրոնական գրասենյակ համագործակցելու, ընդգրկվելու մեր քարոզչական թիմում և միասին գնալու դեպի հաղթանակ:
Հասցե` Կոմիտաս 23, հեռ.096163030
Ա. Ազարյան
FMG.NEWS
21.02.2017
Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2820 | 0 | 0
Facebook