Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանի արտաքին գովազդի փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
16:45, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Երևանի արտաքին գովազդի փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին

#EVNadvertising
     «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016» -ի ժամանակ կկազմակերպվեն գիտաժողովներ, որոնց ընթացքում հայկական առաջատար ընկերությունները, ոլորտի պատասխանատուներն ու միջազգային գործընկերները կքննարկեն առկա խնդիրները` փորձելով գտնել դրանց լուծման տարբերակները:

Փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ ի հայտ բերելով տարբեր անվանակարգերի հաղթողների անունները և վերջին տարիների լավագույն աշխատանքները:

Հատուկ անվանակարգ է սահմանվել Երևանի քաղաքապետարանի լավագույն գործընկերոջ համար, իսկ սոցիալական լավագույն գովազդ անվանակարգում հաղթանակը կշնորհվի երկու ընկերությունների. մեկին կորոշի ժյուրին, իսկ երկրորդը պարզ կդառնա հանրային քվեարկությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1865 | 0 | 0
Facebook