#EVNadvertising
«Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016» -ի ժամանակ կկազմակերպվեն գիտաժողովներ, որոնց ընթացքում հայկական առաջատար ընկերությունները, ոլորտի պատասխանատուներն ու միջազգային գործընկերները կքննարկեն առկա խնդիրները` փորձելով գտնել դրանց լուծման տարբերակները:
Փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ ի հայտ բերելով տարբեր անվանակարգերի հաղթողների անունները և վերջին տարիների լավագույն աշխատանքները:
Հատուկ անվանակարգ է սահմանվել Երևանի քաղաքապետարանի լավագույն գործընկերոջ համար, իսկ սոցիալական լավագույն գովազդ անվանակարգում հաղթանակը կշնորհվի երկու ընկերությունների. մեկին կորոշի ժյուրին, իսկ երկրորդը պարզ կդառնա հանրային քվեարկությամբ: