Եվ ինչ դատեցի` կոկորդս քերեց,
Այս կյանքս, ավա՜ղ, շատ է երկարում,
Իմաց տալու չէ. պչրուհին գերեց,
Հիմա մահվան հետ նա է երկբայում:
Թողեք Խաչիկը տուն դառնա էլի…
Նազկտուն, շողոմ ձեր կերպն եմ ատում,
Իմ Աստծուն կասեմ, որ ողորմելիս
Ճարը կտրած է չոր հացն իր դատում:
Եվ ձեր մասին էլ կասեմ ճարահատ,
Կնիկ- մարդու պես քանի ոռատեն,
Քանի՞ դասալիք ճամփեքով անհայտ
Գոթական ոճի սուրսայրը կատեն:
Տե՛ր, սրանց ինչպե՞ս ես շարադասեմ.
Մեկումե՞ջ գուցե, կամ գուցե հերթո՞վ,
Սրանց կոտակին գուցե թե ասեմ`
Շառ ու շուռ քաշեք, այն էլ` շքերթով: