ԱՄՆ Պետքարտուղարությունը Ստամբուլի գլխավոր հյուպատոսությունում աշխատող դիվանագետների ընտանիքներին հրահանգել է քաղաքը լքել: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան զգուշացումը տեղադրված է գերատեսչության կայքում:
Պարզաբանվել է, որ որոշումն ընդունվել է ծայրահեղական խմբերի ակտիվության պատճառով, որոնք կարող են ամերիկացի քաղաքացիների վրա հարձակումներ գործել Ստամբուլի այն շրջաններում, որտեղ նրանք բնակվում են կամ հաճախ են լինում:
Որոշումը վերաբերում է միայն Ստամբուլի գլխավոր հյուպատոսությանը, այն չի առնչվում Թուրքիայում գործող դիվանագիտական մյուս ներկայացուցչություններին: Դրանից զատ, ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է խուսափեն երկրի հարավ-արեւելք ուղեւորություններից:
Գերատեսչությունը հիշեցրել է վերջին ժամանակահատվածում իրականացված ահաբեկչական հարձակումների մասին: նաեւ նշել է, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են հրաժարվել ձերբակալելված եւ կալանավորված ամերիկացիներին հյուպատոսին հասանելիություն ունենալու իրավունք տրամադրել կամ ձգձգումներ են թույլ տալիս: