Ամերիկյան Յեյլի համալսարանի գիտնականները նշել են, թե ինչու է կարեւոր գեղարվեստական գրականություն կարդալը: Ըստ Informing-ի՝ մասնագետները 12 տարի շարունակ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները հրապարակվել են Social Science & Medicine պարբերականում:
Հեղինակների խոսքով՝ ընթերցանությունը նպաստում է կյանքի տեւողությունն ավելացնելուն: Պարզվում է՝ այն մարդկանց մոտ, ովքեր շաբաթական գոնե 3 ժամ գիրք են կարդում, վաղաժամ մահվան վտանգը նվազում է 23%-ով:
Ընթերցանությունը նպաստում է մտավոր ունակությունների ամրապնդմանը, ինչը կարեւոր է հատկապես տարեցների համար: Բացի այդ, բարելավվում է ընթերցանության սիրահարների քնի որակը, ինտելեկտը:
Մասնագետներն ուշադրություն են դարձրել նաեւ այն հանգամանքի վրա, որ ընթերցանությունն օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը: Ապացուցված է, որ սթրեսը 50%-ով ավելացնում է ուղեղի կաթվածի եւ 40%-ով՝ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը: