Գրում եմ անշառ բաների մասին,
Հրում ենք անչար դարը միասին,
Դարավար, շվար, թեքատի լանջին,
Խավարում ծվար, թերատի չանչին:
Ո՞ւմ հետ եմ կիսել այսօր անկողին
Եվ ո՞ւմ հետ հիշել անզոր անհողին,
Բալամուտ արել, ջարդել տկողին
Եվ թեք եմ ընկել արևցող կողին:
Միտքս հատել էր Ծիրը Կաթինի,
Գտել, շտկել էր գիրը Հեթումի.
Կոստանդին պայլի որդին` Զապելին,
Տաղանդի փայլը` Տորքի անգեղին:
Շան գլխին քիչ էր ավետարանը,
Նա էլ ինքնակամ գելերոց եղավ,
Սարփի կատարին` իմ դիտարանը…
Ջուրն ածելու չէ, թե մնամ անցավ: