Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տրանսպորտի սպասարկման որակի պահպանման առնչությամբ կազմվել է 7 վարչական արձանագրություն

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:50, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Տրանսպորտի սպասարկման որակի պահպանման առնչությամբ կազմվել է 7 վարչական արձանագրություն
    
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերահսկման նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, ՃՈ հետ իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերված 7 խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:
Հանձնարարվել է խստացնել հսկողությունն ու շարունակել աշխատանքները տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման և ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ:

    
#խորհրդակցություն #տրանսպորտիոլորտ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1589 | 0 | 0
Facebook