Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարցազրույց Գայանե Ասլամազյանի հետ.

SONA
Հեղինակ`
SONA
09:34, երեքշաբթի, 19 հուլիսի, 2016 թ.
Հարցազրույց Գայանե Ասլամազյանի հետ.

Tert.am Youth-ի հարցերին այս անգամ պատասխանում է հաղորդավարուհի, դերասանուհի, արվեստաբան՝ Գայանե Ասլամազյանը: Պատասխանները՝ զրույցում:


    

Առավոտը սկսվում է...

-Առավոտս սկսվում է ծիտիկների ծլվլոցով, այն առավել է տրամադրում պատրաստվել եթերի:


    

Հեռուստատեսությանը շատերը համարում են ճահիճ, որտեղ մարդիկ հայտնվում են ինքնակամ և սիրով: Ի՞նչ դեր ունի հեռուստատեսությունը Ձեր կյանքում:

-Սիրում եմ հեռուստատեսությունը իր բոլոր տեսակների, ձևաչափերի ու գույների մեջ: Այն մեծ հնարավորությունների, անսահմանափակ աշխարհ է: Ցանկացած ոլորտում պետք է առաջ գնալ ու չկանգնել: Ամենակարևորը ինքնազարգացումն է:

Փորձենք դասակարգել Ձեր բազմաժանր զբաղվածությունը:

-Մայր, դուստր, հաղորդավար, դերասան և մնացածը…


    

Երբ սպառվում է մարտկոցը, ապա ո՞րն է լիցքավորման Ձեր լավագույն միջոցը:

-Թարմ հյութը և լռությունը: Եվ ճիշտ հակառակը, երբ ներկա են ընկերներս։


    

Ժամանակի ու տարածության մեջ թողել ե՞ք մի բան, որ պետք էր վերցնել…

-Կցանկանայի ավելի շատ կրթություն ստանալ: Շատ լավ կլիներ, եթե այն ժամանակ այսքան հնարավորություններ ունենայի: Հիմա երիտասարդներն ավելի լայն հնարավորություններ ունեն, քան տարիներ առաջ:

Կա՞ ուրիշ Գայանե, որ գալիս է հակասելու մեզ ծանոթ Գայանեին:

-Չեմ կարծում, որ կա ուրիշ Գայանե: Չնայած, որ կան մարդիկ, որ ինձ էկրանից այն կողմ գոռոզ են ընկալում:


    

Սկսվել է հանգստի շրջանը: Ընտանեկան հանգիստ լինելու է՞։

-Այս տարի չեմ հանգստանալու: Աշխատանքային ամառ է լինելու:


    

Թվում է համբերատար եք: Թվում է՞, թե՞…

-Իսկապես համբերատար եմ, բայց….բայց (ժպտում է)


    

Տարիներ հետո, երբ հետադարձ հայացք գցեք, ի՞նչ է լինելու այնտեղ..

-Շատ կուզեմ, որ թողածս հետքերը գտնեմ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7561 | 0 | 0
Facebook