Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գազավորված ըմպելիքները 80%-ով ավելացնում են ուռուցքային հիվանդությունները

SONA
Հեղինակ`
SONA
08:22, երկուշաբթի, 18 հուլիսի, 2016 թ.
Գազավորված ըմպելիքները 80%-ով ավելացնում են ուռուցքային հիվանդությունները
     Գազավորված ըմպելիքները մինչեւ 80%-ի չափով ավելացնում են ուռուցքային հիվանդությունների վտանգը: Սա շվեդ գիտնական Սյուզաննա Լարսոնի ուսումնասիրության արդյունքն է: Գազավորված ըմպելիքն ինքնին մահացու վտանգ չի ներկայացնում, սակայն բարձրացնում է շաքարի մակարդակը՝ ճարպակալում եւ դիաբետ առաջացնելով: Դրանք իրենց հերթին կարող են լյարդի եւ լեղապարկի քաղցկեղ առաջացնել: Հետազոտությանը 50 տարեկանն անց ավելի քան 70 հազար կամավոր է մասնակցել: Նրանց խնդրել են հարցաթերթեր լրացնել՝ պատասխանելով հարցերի, թե որքան որքան գազավորված ըմպելիք են օգտագործել անցյալ շաբաթ, մեկ ամիս առաջ եւ կես տարվա ընթացքում: 13 տարի անց գիտնականները ստուգել են, թե այդ ընթացքում որքան մարդ է քաղցկեղ եւ այլ ծանր հիվանդություն ունեցել: Պարզվել է, որ գազավորված ըմպելիք օգտագործողների 80%-ը հիմնականում ուռուցքային հիվանդություն է ունեցել:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3186 | 0 | 0
Facebook