Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գրիգոր Դանիելյանը՝ (Մուշեղ) Ֆուլ Հաուս սիթքոմի 5-րդ եթերաշրջանի մասին

SONA
Հեղինակ`
SONA
08:32, երկուշաբթի, 18 հուլիսի, 2016 թ.
Գրիգոր Դանիելյանը՝ (Մուշեղ) Ֆուլ Հաուս սիթքոմի 5-րդ եթերաշրջանի մասին

«Ֆուլ հաուս» սիթքոմը 5-րդ եթերաշրջան կունենա եւ այս պահին արդեն իսկ ընթանում են նոր եթերաշրջանի սցենարական աշխատանքները:

Life.panorama.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է սիթքոմի սցենարիստ եւ դերասան Գրիգոր Դանիելյանը:

«Սիթքոմի 4-րդ եթերաշրջանից հետո շատ մեծ հետաքրքրություն կար, մարդիկ պարբերաբար մեզ զանգում էին, գրում, հետաքրքրվում, թե արդյոք չի լինի նաեւ 5-րդ եթերաշրջան, նրանք ուղղակի պահանջում էին ու անգամ միտինգ էին ուզում կազմակերպել, որպեսզի «Ֆուլ հաուս 5» լինի, ուստի հենց այդ հետաքրքրությունից դրդված մենք որոշեցինք, որ կլինի նաեւ 5-րդ եթերաշրջան» - ծիծաղելով նշեց Գրիգորն ու շարունակեց.

« «Ֆուլ հաուս 5» -ում կլինեն սյուժետային զարգացումներ, իհարկե, փակագծեր չեմ բացի ու չեմ կոտրի հետաքրքրությունը, բայց պետք է նշեմ, որ ամեն սեզոնից առաջ մեզ մոտ պատասխանատվությունը էլ ավելի է մեծանում, քանի որ ունենք սկզբունք՝ եթե նախորդ սեզոնը լավն է եղել ու սիրով է ընդունվել, ուրեմն նոր սեզոնը պետք է էլ ավելի լավը լինի ու գերազանցի նախորդին: Այսօր, եթե հետեւենք մեր աշխատանքին՝ կարող ենք փաստել, որ կարողացել ենք հավատարիմ մնալ մեր մշակած սկզբունքին: Ընդհանուր առմամբ սյուժետային զարգացումները բավակնաին հետաքրքիր են, նոր բացահայտումներ կլինեն, միաժամանակ չեմ թաքցնի, որ այժմ մեզ համար սարսափելի դժվար է սցենար գրելը, քան երբ նոր էինք սկսկում սիթքոմը ստեղծել: Հեռուստադիտողի պահանջները գնալով մեծանում են, մենք էլ փորձում ենք բավարարել նրանց սպասելիքները»:

Գրիգոր Դանիելյանի խոսքով՝ ինչպես ամեն սեզոնում, այս անգամ եւս նոր դերասաններ կմիանան արդեն սիրված դերասանական խմբին, դե իսկ գլխավոր հերոսներն էլ կշարունակեն ջանք չխնայել, որպեսզի սիրված մնան հեռուստադիտողի շրջանում:

«Ֆուլ հաուս 5» -ը եթերում կլինի հոկտեմբերին, նկարահանումներն էլ կսկվեն օգոստոսի վերջից: Իսկ մինչ այդ օգոստոսի 3-ին, 4-ին եւ 5-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կկայանան «Ֆուլ հաուս» -ի հերթական երեւանյան համերգները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6677 | 0 | 0
Facebook