Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քանյե Ուեսթն արգելում է Քիմ Քարդաշյանին պլաստիկ վիրահատություն կատարել

SONA
Հեղինակ`
SONA
08:45, երկուշաբթի, 18 հուլիսի, 2016 թ.
Քանյե Ուեսթն արգելում է Քիմ Քարդաշյանին պլաստիկ վիրահատություն կատարել
    
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հղիության ընթացքում գիրանալու և հետո արագորեն նիհարելու պատճառով հայտնվել է կախված կրծքերի և մաշկի լայնացումների խնդիրների առաջ։ Երկու երեխաների մայրը որոշել է կրծքերի վիրահատություն կատարել, բայց դրան հանկարծ հակառակվել է նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը։ Բանը նրանում է, որ նրա մայրը մահացել է 2009 թվականին պլաստիկ վիրահատությունից հետո առաջացած բարդություններից։ Վախենալով կորցնել նաև կնոջը՝ ռեփերը այժմ արգելում է կնոջը գնալ նույն քայլին։

    
Ինչպես նշել է ինքը՝ Քանյե, իրեն չի մտահոգում Քիմի կրծքերի ձևի փոփոխությունը, բայց նրա ամենամեծ վախը ողբերգության կրկնությունն է, որը եղավ նրա մոր հետ։ Քիմը չի կիսում ամուսնու կարծիքը և դեռ փորձում է համոզել նրան։ Հասկանալի է, որ Քիմի համար իր խնդիրները իսկական ողբերգություն են։ Նա սովոր է, որ իր երկրպագուները հմայվեն իր կազմվածքով և այժմ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ բնությունը անում է իրենը և ժամանակի հետ կորելու են և երիտասարդությունը, և գեղեցկությունը։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3228 | 0 | 0
Facebook