Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ ոստիկանապետը Էրեբունիում է

SONA
Հեղինակ`
SONA
03:12, երկուշաբթի, 18 հուլիսի, 2016 թ.
ՀՀ ոստիկանապետը Էրեբունիում է
     Այս պահին զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում իրավիճակը հանգիստ է ։ Այս մասինArmLur.am-ին հայտնեց «Հիմնադիր խորհրդարան» -ի անդամ Վարուժան Ավետիսյանը։ – Պարո′ն Ավետիսյան, կասեք՝ այժմ ի՞նչ իրավիճակ է տիրում։ – Ամեն ինչ հանգիստ է, հանգիստ իրավիճակ է տիրում։ – Իսկ հետագա քայլերը որո՞նք են լինելու, մինչև ինչքա՞ն եք պատրաստ այդպես մնալ։ – Եթե մեզ վրա չեն հարձակվում, մենք առավել ևս չենք հարձակվում։ – Բայց ինչքա՞ն ժամանակ դա կարող է շարունակվել։ – Մինչև բոլոր հարցերը լուծում ստանան։ – Բայց այդ հարցում դեռ առաջխաղացում չի նկատվում, հետագա քայլերը որո՞նք են լինելու։ – Երրորդ տարբերակներ են միգուցե հնարավոր, տեսնենք։ Այդ տարբերակների մասին խոսակցություն կա, որի մասին չեմ կարող մանրամասներ հայտնել, բայց չի բացառվում, որ նման բան լինի։ – Իսկ պատանդներն այժմ ի՞նչ վիճակում են։ – Բոլորը քնած են։ Մենք քիչ առաջ ևս մեկ հոգու ազատ ենք արձակել։ – Բայց ինչո՞ւ որոշեցիք ազատ արձակել ևս մեկ ոստիկանի։ – Բարի կամքի դրսևորում, ուղղակի լուծում գտնելու համար․ կոնստրուկտիվ հունի մեջ մտնելու, հույսի արձանագրում։ Հավելենք, որ քիչ առաջ Էրեբունիում ՊՊԾ գունդ է այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Արդյոք նրան հաջողվել է բանակցել զինված խմբի անդամների հետ, թե ոչ, դեռ պարզ չէ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2961 | 0 | 0
Facebook