Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայկ Բաբայանը՝ «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի չեմպիոն

INESA
Հեղինակ`
INESA
16:52, շաբաթ, 09 հուլիսի, 2016 թ.
Հայկ Բաբայանը՝ «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի չեմպիոն

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում հուլիսի 5-17-ը տեղի ունեցող «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Հայ 15 մարզիկ մրցում Է 9 մարզաձևում: Հրաձգությունից Հայաստանը ներկայացնում է հայտնի հրաձիգ Հրաչ Բաբայանի կրտսեր եղբայրը` Հայկ Բաբայանը:

Հայկ Բաբայանն այսօր 14 մրցակցից օդամղիչ հրացան, 10մ տղաների պայքարում, խոցելով 620, 3 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Նրան հաջորդել են 607, 5 միավորով Բանգլադեշը և 606, 2 միավորով Ռուսաստանը ներկայացնող մարզիկները: Եզրափակչում Հայկ Բաբայանը գերազանցել է բոլորին և պահպանել դիրքերը` ճանաչվելով չեմպիոն: Մարզական խաղերի մասնակիցները մինչև 16 տարեկան երեխաներ են, իսկ Հայկ Բաբայանը դեռ 13 տարեկան է: Նրա անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4033 | 0 | 0
Facebook