Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորհուրդներ ամառվա տապից խուսափելու համար

INESA
Հեղինակ`
INESA
16:42, շաբաթ, 09 հուլիսի, 2016 թ.
Խորհուրդներ ամառվա տապից խուսափելու համար

Ամառվա տապին մարդու օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ: Խնդիրներից խուսափելու համար թերապեւտ Աննա Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել սննդի, ջրի ու հիգիենայի նկատմամբ. «Ամռանն օրգանիզմը ջրազրկվում է, դրա հետեւանքով ընկնում է ճնշումը, նկատվում է թուլություն: Դրանից խուսափելու համար պետք է անընդհատ ջուր խմել.ի դեպ, ջրազրկումն ավելի արագ է կատարվում երեխաների մոտ՝ նրանց նկատմամբ պետք է ավելի ուշադիր լինել։Բժիշկուհին խորհուրդ է տալիս օրվա շոգ ժամերին շատ չուտել, հատկապես, ծանր ուտելիք. «Երեխաներին էլ պետք չէ ստիպել ցերեկվա ժամերին ուտել հիմնական ճաշը: Ամռանը մսամթերքը կարելի է նաեւ երեկոյան ուտել, այդպես ավելի հեշտ կլինի մարսել: Պետք է հրաժարվել ապուրներից, որոնք մսաջրով են պատրաստված եւ կիսաֆաբրիկատներից»:

Աննա Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս նվազեցնել մուգ թեյի եւ սուրճի օգտագործումը, քանի որ դրանք առաջացնում են արագ սրտխփոցներ. «Կարելի է կանաչ թեյ խմել ու գոլ վիճակում, դա շատ լավ զովացնում է»:

Սննդային թունավորումներից խուսափելու համար էլ թերապեւտը խորհուրդ է տալիս ամեն օր թարմ ուտելիք պատրաստել, բանջարեղենն ու միրգը լավ լվանալ. «Ամռանը նաեւ պետք է ուշադիր լինել ձմերուկի նկատմամբ. խորհուրդ եմ տալիս ժամանակից շուտ չուտել, պետք է գոնե մինչեւ օգոստոս սպասել»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4296 | 0 | 0
Facebook