Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էրեբունիում վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման

INESA
Հեղինակ`
INESA
17:00, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
Էրեբունիում վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման

Ս.թ. հուլիսի 17-ից 22-ը Երևանի Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիների կողմից վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման, որոնցից 3-ը այրվել է և վերանորոգման ենթակա չէ: Արդյունքում «Սանիթեքը» մեծ նյութական վնասներ է կրել: Միևնույն ժամանակ նույն վարչական շրջանում ավելի քան 20 աղբաման տեղահանվել է նախատեսված վայրերից՝ օգտագործվելով որպես բարիկադներ և խոչընդոտելով սանմաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ իրականացմանը:

«Սանիթեք» ընկերությունը դիմում է Երևանի բնակիչներին և հորդորում նրանց չվնասել այլոց մասնավոր սեփականությունը հանդիսացող գույքը: «Սանիթեք» ընկերությունը, աշխատելով հանրային ծառայության՝ մասնավորապես սանմաքրման և աղբահանության ոլորտում, խնամքով ու հոգատարությամբ է ծառայում Երևանին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք Երևանի բնակիչներից:

Նշենք, որ «Սանիթեք» ընկերությունը 2 տարի է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում և այս ընթացքում ֆինանսական մեծ կորուստներ է գրանցել՝ Երևանի վարչական շրջաններում տեղադրված ընկերության հարյուրավոր աղբամանները դիտավորյալ կամ անզգուշությամբ վնասելու պատճառով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3512 | 0 | 0
Facebook