Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրիան սկսել է միրգ ու բանջարեղեն մատակարարել Ռուսաստան

RegSt
Հեղինակ`
RegSt
17:04, երեքշաբթի, 22 մարտի, 2016 թ.
Սիրիան սկսել է միրգ ու բանջարեղեն մատակարարել Ռուսաստան

Նովորոսիյսկի նավահանգիստ է ժամանել սիրիական ապրանքների երկրորդ խմբաքանակը՝ խոշոր քանակությամբ՝ շուրջ 3 հազար տոննա նարինջ, կիտրոն, թուրինջ (գրեյպֆրուտ), լոլիկ և կաղամբ, որոնք մասնավորապես փոխարինելու են թուրքական արգելված ապրանքներին: Մատակարարի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում ռուսաստանյան խոշոր վաճառականների հետ: Այս մասին հաղորդում է TASS լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կոմերսանտին:
    

Թերթի փոխանցմամբ, մատակարարը Մայկոպում գրանցված «Ադըղ-Յուրաք» ընկերությունն է: Վերջինիս գլխավոր տնօրենի խոսքերով, մշտական ներկրում ապահովելուն խոչընդոտում է որակյալ փաթեթավորումը. ժամանակակից փաթեթների արտադրությունը Սիրիայում միայն կես տարուց կմեկնարկի: Նշվում է, որ հենց մատակարարն է փաթեթավորման նոր միջոցներն արտադրելու համար ներդրում կատարելու պատրաստակամություն հայտնել:


     «Արդյունքում հնարավոր կլինի շաբաթական 3-4 (հետագայում՝ մինչև 5) հազար տոննա միրգ ու բանջարեղեն ներկրել Սիրիայից», - նշել է «Ադըղ-Յուրաք» -ի գլխավոր տնօրեն Ասլան Փանեշը:
    

Բիզնեսմենը հավելել է նաև, որ ներդրումների ծավալը, ներառյալ փաթեթավորման նոր արտադրամասի շինարարությունը, գերազանցում է 10 մլն դոլարը: Ներկայումս մատակարարվող ապրանքներն իրացվում են մոսկովյան «Ֆուդ-Սիթի» մանրա և մեծածախ առևտրի կենտրոնում, սակայն, Փանեշի հաղորդմամբ, «Ադըղ-Յուրաք» -ը բանակցում է նաև «Մագնիտ» և «Պյատյորոչկա» մանրածախ վաճառակետերի հետ:

Սիրիական կողմն արդեն պատրաստականություն է հայտնել արտահանում իրականացնել դեպի ՌԴ, բայց գործողությունները դեռևս կրում են փորձնական բնույթ.- TASS-ի փոխանցմամբ, հաղորդում է Կոմերսանտը:
    

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական շուկան փակ է թուրքական մանդարինի, լոլիկի, վարունգի և մի շարք այլ միրգ-բանջարեղենի համար: Արգելքի տակ են նաև թուրքիայից ներմուծվող սառեցված հավը, աղը և մեխակ ծաղիկները: Աղբյուրի հաղորդմամբ, արգելքի պատճառը ՍՈւ-24-ի հետ կապված հայտնի միջադեպն է:
    
     Լրացուցիչ

Աղբյուրը` RegSt
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7018 | 0 | 0
Facebook