Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՌԴ-ում մեկնարկել են զորավարժություններ

RegSt
Հեղինակ`
RegSt
14:20, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
ՌԴ-ում մեկնարկել են զորավարժություններ

Ռուսաստանի նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանով այսօր առավոտյան ժամը 5-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավ-Արևմտյան ռազմավարական ուղղության Հարավային ռազմական շրջանի զորքերը, օդադեսանտային զորքերի և ռազմատրանսպորտային ավիացիայի առանձին միավորումներ բերվել են մարտական «լրիվ» աստիճանի, և մեկնարկել են Հարավ-Արևմտյան ռազմավարական ուղղության զորքերի ռազմական պատրաստության հանկարծակի ստուգումները: Այդ մասին, ՌԴ ՊՆ մամլո ծառայության և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հայտարարել է Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
    

Հաղորդագության համաձայն, պաշտպանության նախարարը նշել է, որ ստուգման նպատակը Հարավային ռազմական շրջանի՝ ճգնաժամային տարբեր բնույթի իրավիճակներին արձագանքման մակարդակի, զորաջոկատների կազմակերպման ընթացքում միավորումների մանևրային հնարավորությունների, ավիացիայի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի կողմից օդային հակառակորդի հարվածներին դիմակայման և ռազմական ու պետական կարևոր օբյեկտների պաշտպանության պատրաստականության գնահատումն է: Վարչական մարմինները և զորքերը պետք է կատարեն բոլոր հանձնարարությունները, այդ թվում պայքար ահաբեկչական վտանգների դեմ, բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացում:
    
    

Զորավարժություններին ներգրավվել են նաև Կենտրոնական ռազմական շրջանի որոշ ստորաբաժանումներ:
    

Հավելենք, որ ՌԴ ՊՆ Հարավային ռազմական շրջանը տեղակայված է դաշնային 3 միավորների (Հարավային, Հյուսիսկովկասյան և Ղրիմի) տարածքում, որոնք ընդգրկում են Ադիգեյայի, Դաղստանի, Ինգուշեթիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Կալմիկիայի, Կարաչաևո-Չերկեսական, Ղրիմի, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի, Չեչնիայի Հանրապետությունները, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերը, Աստրախանի, Վոլգոգրադի և Ռոստովի մարզերը, Սևաստոպոլ քաղաքը: Բացի այդ, միջազգային պայմանագրերին համապատասխան, Ռուսաստանի սահմաններից դուրս տեղակայված են ռազմական շրջանի ենթակայության ներքո գործող ևս 3 ռազմաբազաներ՝ Հարավային Օսեթիայում, Աբխազիայում և Հայաստանում:


    
Աղբյուրը` RegSt
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4172 | 0 | 0
Facebook