Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուրքական ապրանքներն Իրանի տարածքով չեն ներմուծվի. ՌԴ ԱԳՆ

RegSt
Հեղինակ`
RegSt
14:17, երկուշաբթի, 15 փետրվարի, 2016 թ.
Թուրքական ապրանքներն Իրանի տարածքով չեն ներմուծվի. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Թեհրանին նախազգուշացրել է, որ ապրանքաշրջանառության ոլորտում համագործակցության ընդլայնման դեպքում անթույլատրելի է համարում Իրանի տարածքով թուրքական ապրանքների արտահանումը Ռուսաստան: Այս մասին РИА Новости-ին է հայտնելԱֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտգործնախարարության Ասիայի 2-րդ վարչության պետ Զամիր Քաբուլովը:
    

Թեհրանի համար ռուսական շուկան կարևոր է. նա պատրաստ է զբաղեցնել Թուրքիայի տեղը և թուրքական գյուղապրանքներն իր տարածքով արտանելու հետաքրքրություն չունի, - РИА Новости-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է Քաբուլովը, - հավելելով, որ Իրանն այսօր ցանկանում է գրավել Թուրքիայի կորցրած ռուսական շուկան, հատկապես՝ գյուղմթերքի: Սակայն դժբախտությունը նրանում է կայանում, որ թուրքական գյուղատնտեսական ապրանքներն անցնում են Իրանի տարածքով: Մենք Թեհրանին նախազգուշացրել ենք, որ դա թույլ չենք տա:


     Նշենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական կողմից Սիրիայում ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչի ոչնչացումից հետո ՌԴ նախագահը ազգային անվտանգության ապահովման և Թուրքիայի հետ հարաբերություններում հատուկ տնտեսական միջոցառումների վերաբերյալ հրամանագիր էր ստորագրել, իսկ 2016թ. սկզբից արգելվել է Թուրքիայից մի շարք ապրանքատեսակների ներմուծումը:

Աղբյուրը` RegSt
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3082 | 0 | 0
Facebook