Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Hyperloop-ը բեռներն ինքնաթիռից արագ կարող է տեղափոխել

RegSt
Հեղինակ`
RegSt
17:00, երեքշաբթի, 22 մարտի, 2016 թ.
Hyperloop-ը բեռներն ինքնաթիռից արագ կարող է տեղափոխել

Կալիֆորնիական Hyperloop Technologies ընկերությունը ապրիլին կիրականացնի «վակուումային» խողովակով բեռների տեղափոխման առաջին փորձը: Caspian VC Partners (CVC) ընկերության գործադիր տնօրեն Ուիլյամ Շորի կարծքով, «վակուումային խողովակի» տեխնալոգիան հիմնովին կարող է փոխել բեռների և ուղևորափոխադրումների ոլորտը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
    

Աղբյուրի թղթակիցներ Դարյա Ստանիսլավեցի և Վերոնիկա Բուկլեյի հրապարակման մեջ նշվում է, որ ներկայումս Caspian VC-ն, Hyperloop Technologies-ից բացի, կյանքի է կոչում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Uber-ը, Uber China-ն, Diamond Foundry-ն:
    

Hyperloop-ի գաղափարն առաջ է քաշել ինժեներ, դասավանդող և ներդրող Էլոն Մասքը՝ 2012թ., ով հանդիսանում է նաև SpaceX (տիեզերական հրթիռների արտադրություն) և Tesla Motors ընկերությունների հիմնադիրը: Մասքն այն ժամանակ խոստացել էր, որ նոր տեխնալոգիան անվտանգ է լինելու և աշխատելու է ինքնաթիռից՝ կրկնակի, գնացքից՝ 3-4 անգամ ավելի արագ: Բացի այդ, աշխատելու է արևի էներգիայով: Տրանսպորտային «պարկուճները» 10 վայրկյան միջակայքով տեղաշարժվելու են խողովակի միջով: Հեղինակը մասնագետների համար բացել է իր գաղափարը՝ թույլատրելով կյանքի կոչել այն:
    

Ներկայումս Hyperloop Technologies-ը զբաղվում է օդի քիչ քանակությամբ խողովակով ապրանքների տեղափոխման տեխնալոգիայի մշակմամբ: Կազմակերպության համահիմնադիրը և տեխնիկական տնօրենը Բրոհան Բեմբրոհանն է՝ SpaceX-ի գլխավոր ինժեները: Աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 120-ի, որի 90%-ն ինժեներ են: Ընկերության ծրագրի իրականացման համար արդեն ներդրվել է շուրջ 100 մլն դոլար:

Նախատեսվում է փոխադրման արագությունը հասցնել մինչև 1200կմ/ժ-ի: Քննարկվում է խողովակների` քարից պատրաստելու տարբերակը, բայց առավել ընդունելի են մետաղական խողովակները՝ հիմնադիր ծախսերը կրճատելու համար:
    

РИА Новости-ին տված հարցազրույցի ժամանակ Ուիլյամ Շորը ներկայացրել է փոխադրման նոր տեսակի աշխատանքի սկզբունքը՝ նշելով. «Ապրիլին կիրականացվի առաջին բաց propulsion test-ը (ուժային համակարգի թեստավորում) . աշխատանքի սկզբունքը նման է աէրոհոկեյի. անօդ (բայց ոչ վակուում) խողովակի յուրաքանչյուր 5% միջակայքում տեղակայված է մագնիսական հրման կայան, որը ձեռքի նման հրում է բեռը: Առանձնահատկությունն այն է, որ հրումը խողովակի ամբողջ երկայնքով չի կատարվում, այլ՝ մերթընդմերթ՝ կրճատելով ընթացիկ ծախսերը: Բեռնարկղը շարժվում է առանց ռելսերի ընթացող օդային բարձիկի սայթաքման հաշվին:
    
     Լրացուցիչ

Աղբյուրը` RegSt
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2674 | 0 | 0
Facebook