Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարտից կշահագործվի Ռուսաստանը շրջանցող Ուկրաինա-Չինաստան երկաթուղին

RegSt
Հեղինակ`
RegSt
14:06, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Մարտից կշահագործվի Ռուսաստանը շրջանցող Ուկրաինա-Չինաստան երկաթուղին

Ադրբեջանը, Ղազախստանը, Վրաստանը և Ուկրաինան արձանագրություն են ստորագրել Ռուսաստանը շրջանցող միջազգային տրանսպորտային երթուղու շահագործման վերաբերյալ:
     Անդրկասպյան տրանսպորտային երթուղու բեռնափոխադրման տեխնիկական մանրամասները կարգավորող արձանագրությունները նախատեսվում են ստորագրել փետրվարի 20-ին: Դրանից հետո, ուկրաինական կողմի հաշվարկներով, Կիևը կկարգավորի այդ երթուղու առևտրային շահագործումը: Այս մասին հաղորդում է տարածել РИА Новости-ն:


     Կայքի փոխանցմամբ, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Պիվովարսկին հայտարարել է, որ փետրվարի 20-ին վերջնական արձանագրությունն է կնքվելու Բաքվում, որտեղ ճշգրտվելու են տեխնիկական բոլոր հարցերը, իսկ մարտ ամսից արդեն կսկսվեն տարանցիկ երկաթուղային երթուղով փոխադրումները դեպի ասիական երկրներ:


     Նշվում է, որ երկաթգիծը փորձարկելու համար ուկրաինական փորձնական բեռնատար գնացք էր ուղարկվել Ուկրաինա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Չինաստան երթուղով, շրջանցելով Ռուսաստանը, և փետրվարի 2-ին ժամանել է սահմանված վայր:


    

Փորձնական գնացքը՝ բաղկացած 20 վագոնից, Ուկրաինայի Իլյիչևսկ նավահանգստից Սև ծովով ուղևորվել էր դեպի Բաթումի, այնտեղից երկաթգծով Ադրբեջանի Ալյաթ նավահանգիստ, ապա Կասպից ծովով՝ ղազախական Աքթաու նավահանգիստ, այնուհետև ղազախաչինական սահմանի Դոսթիք անցակետ:


    
Աղբյուրը` RegSt
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2960 | 0 | 0
Facebook