Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

RegSt
Հեղինակ`
RegSt
13:42, երեքշաբթի, 02 փետրվարի, 2016 թ.
Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
     Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր, - այս մասին հաղորդում է տարածել ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի բաժինը:
    
     Հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 01-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52301171 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
    

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 667 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 612 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 55 մլն դրամ:
     Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 339 291 454 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.8677 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.9303 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

Աղբյուրը` minfin.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2865 | 0 | 0
Facebook