Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ազատ լրագրողների ասոցիացիայի» հայտարարությունը՝ ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ

19:06, հինգշաբթի, 03 մարտի, 2016 թ.
«Ազատ լրագրողների ասոցիացիայի» հայտարարությունը՝ ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ
     Երեկ ՀՀ կառավարության կայքում հրապարակվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը մինչև երեկ գաղտնի էր պահվում հասարակությունից, և այն հայտնի դարձավ միայն այն բանից հետո, երբ Եվրոպական Միության Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը:
     Այս պահին չանդրադառանալով, թե տվյալ նախագծում ինչպիս անընդունելի փոփոխություններ են ներկայացված, քանի որ դրանց հասարակական, քաղաքական գործիչներ, տարբեր միջազգային կազմակերպություններ արդեն իսկ անդրադարձ կատարում են, մենք կանդրադառնանք մեզ՝ լրագրողներիս համար անընդունելի մի դրույթի:
     Խոսքը վերաբերում է նախագծում տեղ գտած «Քվեարկության կարգը» դրույթին, որում նշված է հետևյալը՝ «յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահամանափակվել է 8-ով»: Ստացվում է՝ այժմ ոչ միայն միջազգային, այլև տեղական դիտորդական կազմակերպություննները կարող են մասնակցել ընտրություններին բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերի առկայության դեպքում: Այսինքն՝ նման հրավեր չունեցող կազմակերպությունները դիտորդությամբ չեն կարող զբաղվել:
     «Ազատ լրագրողների ասոցիացիան» անընդունելի է համարում այս դրույթը և կարծում ենք, որ սրանով ուղղակի կխոչընդոտվի լրագրողների մուտքը տեղամասեր:
     Նկատի ունենալով, թե ՀՀ իշխանություններն ընտրակեղծարարության ինչպիսի գործիքների են տիրապետում, մենք չենք կարող բացառել, որ ընտրությունների ժամանակ իշխանությունները կարող են օրինակ՝ ամեն տեղամասում ապահովել 8 «դիտորդ» և, արդյունքում, ոչ մի լրագրող չկարողանա մուտք գործել ընտրատեղամաս: Սովորաբար, ընտրակեղծարարությունն իրականացնելու համար ամենամեծ արգելքը հանդիսանում են ԶԼՄ ներկայացուցիչները: Դրա վառ ապացույցը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր, որի ժամանակ գործի դրվեցին բռնությունների ու կեղծիքների բոլոր հնարավոր մեթոդները, և այդ ամենը արձանագրվեց ԶԼՄ-երի, ինչպես նաև՝ դիտորդների կողմից:
     Եվ հիմա, այս փոփոխություններով իշխանություններն ընտրակեղծարարության ամբողջ մեխանիզմը կկարողանան իրականացնել առավել անարգել, քանի որ իրենց գործողություններն արձանագրողներին պարզապես կարգելվի մտնել տեղամաս ու, ցավոք, դա կհիմնավորվի օրենքով:
     Ուստի, «Ազատ լրագրողների ասոցիացիան» կոչ է անում՝ խնդրով մտահոգ բոլոր լրագրողներին ու լրագրողական կազամակերպություններին միավորվել և համատեղ քայլերով արտահայտել մեր դժգոհությունն ու առարկություններն այս փոփոխությունների վերաբերյալ:
    
     Ազատ լրագրողների ասոցիացիա
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2629 | 0 | 0
Facebook