Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բացվել է լրագրողական նոր ՀԿ

17:18, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2015 թ.
Բացվել է լրագրողական նոր ՀԿ

Այսօր հայկական մամուլի օրն է: ՀՀ կառավարության 2004-ի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր:
     Նորաբաց «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է հայկական մամուլի բոլոր ներկայացուցիչներին և ցանկանում, որ մեր երկրում մամուլն ու մամուլի ներկայացուցիչներն իսկապես լինեն ազատ ու անկախ:
     Մեր իրականության մեջ իհարկե շատ բարդ է մամուլի աշխատակիցների համար ազատ ու անկախ ստեղծագործելը, բայց պրոֆեսիոնալ մամուլի ներկայացուցիչները, ցանկության դեպքում կարող են իրենց ազատությունն ու անկախությունը պահպանել:
     Այսօր մեծ խնդիր է մնում նաև լրագրողների իրավունքների ոտնահարումը, երբ խոչընդոտում են մամուլի ներկայացուցիչների աշխատանքը, ինչը հաճախ ուղեկցվում է նրանց նկատմամբ բռնությունների գործադրմամբ:
     Այս խորհրդանշական օրը, մեր նորաբաց ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում մշտապես աջակցել ու կանգնել մամուլի ներակայացուցիչների կողքին և բարձրաձայնել այն բոլոր խնդիրների մասին, որոնք առկա են այդ ոլորտում:

«Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3241 | 0 | 0
Facebook