Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ազատ լրագրողների ասոցիացիա»-ն իր աջակցությունն է հայտնում դեկտեմբերի 6-ին տուժած լրագրողներին

12:09, չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2015 թ.
«Ազատ լրագրողների ասոցիացիա»-ն իր աջակցությունն է հայտնում դեկտեմբերի 6-ին տուժած լրագրողներին


     Դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, ընտրատեղամասերում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, որն ուղեկցվել է բռնություններով:
     «Ազատ լրագրողների ասոցիացիա» -ն դատապարտում է լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները և կոչ անում իրավապահներին՝ ոչ միայն հայտնաբերել, պատժել իրավախախտներին, այլև հետամուտ լինել, որպեսզի այս միջադեպերը նախկինում տեղի ունեցած այլ բռնության դեպքերի նման չմնան միայն թղթի վրա:
     «Ազատ լրագրողների ասոցիացիա» -ն իր աջակցությունն է հայտնում տուժած լրագրողներին և իր պատրաստակամությունը հայտնում օգնել մեր գործընկերներին՝ վերականգնելու խախտված իրավունքները, ինչպես նաև՝ հետևողական լինել մեր ընդհանուր պայքարի մեջ:
     Ասոցիացիայի անդամները հիմնականում գործող լրագրողներ են և այս օրերին իրենց հրապարակումներում անդրադարձել են բոլոր միջադեպերին, սակայն ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել՝ մենք բաց ենք համագործակցության համար, ցանկացած պահի պատրաստ ենք հանդիպել տուժած լրագրողների հետ, քննարկել և համատեղ պայքարել մեր խախտված իրավունքների վերականգնման համար:
     Մեր ասոցիացիան ունի նաև գործընկեր իրավաբաններ, որոնք ևս պատրաստակամ են իրենց աջակցությունը ցուցաբերել տուժած լրագրողներին:
     «Ազատ լրագրողների ասոցիացիա»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2543 | 0 | 0
Facebook