Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Եղբայրներ"-ից Ալինա Մարտիրոսյանը չի մերժել առաջարկը :)

Arkadi Petanyan
Հեղինակ`
Arkadi Petanyan
14:38, հինգշաբթի, 14 փետրվարի, 2013 թ.
"Եղբայրներ"-ից Ալինա Մարտիրոսյանը չի մերժել առաջարկը :)
    

Ալինա Մարտիրոսյանը, որը լայն մասսաներին հայտնի է "Եղբայրները" հեռուստասերիալից, օրերս չի մերժել Գագիկ Հարությունյանի առաջարկը… Այս հրապարակումը պայմանավորված չէ օրվա խորհրդով եւ Սուրբ Վալենտինի տոնի հետ կապ չունի. ֆոտոմոդել-դերասանուհին չի մերժել վերոնշյալ լուսանկարչի առաջարկը` նկարահանվել նոր ֆոտոշարքում:):

BRAVO.am-ի հեզ զրույցում նա խոստովանել է, որ չի զղջացել. "Շատ առաջարկներ եմ ստանում տարբեր լուսանկարիչների կողմից: Երբ Գագիկն ուղարկեց իր աշխատանքները, հավանեցի, համաձայնեցի եւ չսխալվեցի: Ստացվեց այն, ինչ ուզում էի":
    
     Ալինան նշել է, որ իրեն հարազատ է եւ շատ սիրում է անտիկ դարաշրջանի կնոջ կերպարն ու հագուստները, Գագիկի առաջարկով ու հայ հայտնի դիզայներների հետ համագործակցության արդյունքում էլ ստացել են ցանկալի արդյունքը:

    
"Առաջին անգամ համագործակցեցի Արեւիկ Սիմոնյանի հետ: Նա կարողանում է ստեղծել այն հագուստը, որը թե′ հարմարավետ, թե′ գեղեցիկ է: Կոշիկներս Մամիկ Մալխասյանի աշխատանքն են` յուրօրինակ, չկրկնվող: Գեղեցիկ կերպարն ավելի ամբողջական դարձավ վարսահարդար Գարիկի եւ դիմահարդար Արփինեի շնորհիվ", -ասել է նա:
    
Սերիալային դերասանուհու կերպարը շատ է հավանել որդին` Էմմանուելը, ով մայրիկին նմանեցրել է Կլեոպատրային. "Կարծում եմ, որ մի հարցում հաստատ նման ենք. երկուսս էլ ազնվական ծագում ունենք: Հայրիկիս արմատները հայկական իշխանական տոհմից են: Բնավորության նման գծեր էլ կան": Ալինա Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրել է, որ մեկ այլ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ ունի. "Փակագծերը հիմա չեմ բացի. թող անակնկալ լինի: Շատ եմ սիրում այս ոլորտը: Նախորդ սերիալն էլ ինձ տվել է շատ թանկ ընկերներ, թիմի հետ աշխատելու հնարավորություն, ինչու չէ, նաեւ ճանաչում ու հեռուստադիտողների սեր":

    

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7108 | 1 | 0
Facebook