Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի ոստիկանությունը «Շիրակ» օդանավակայանում ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգ չի ստացել

Arkadi Petanyan
Հեղինակ`
Arkadi Petanyan
16:06, երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2013 թ.
     Հայաստանի ոստիկանությունը որեւէ ահազանգ չի ստացել «Շիրակ» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Ծեծկռտուքի վերաբերյալ որեւէ ահազանգ չի ստացվել: Համապատասխանաբար էլ` նյութեր չեն նախապատրաստվում», - նշել են մամուլի ծառայությունում: Միաժամանակ այնտեղ հայտնել են, որ նյութեր են նախապատրաստվում օդանավակայանում ապակիներ կոտրելու վերաբերյալ:

Մնում է գուշակել, թե որքանով իրար հետ կապ ունեն ծեծկռտուքն ու կոտրված ապակիները:

Ըստ լրատվամիջոցների` նախօրեին «Շիրակ» օդանավակայանում միջադեպ էր տեղի ունեցել` բեռը նշանակված վայր տեղ չհասցնելու հետ կապված: Մոսկվա-Գյումրի-Մոսկվա բեռնափոխադրումներ իրականացող «ՎԻՄ» ընկերությունից որեւէ մեկնաբանություն դեռ չի հաջողվել ստանալ:

Որոշ ականատեսներ վկայում են, որ ծեծկռտուք չի եղել, իսկ ապակին կոտրվել է պատահաբար` փոքր տարածքում մեծ թվով մարդկանց հավաքվելու պատճառով:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3555 | 0 | 0
Facebook