"Առաջին անգամ համագործակցեցի Արեւիկ Սիմոնյանի հետ: Նա կարողանում է ստեղծել այն հագուստը, որը թե′ հարմարավետ, թե′ գեղեցիկ է: Կոշիկներս Մամիկ Մալխասյանի աշխատանքն են` յուրօրինակ, չկրկնվող: Գեղեցիկ կերպարն ավելի ամբողջական դարձավ վարսահարդար Գարիկի եւ դիմահարդար Արփինեի շնորհիվ", -ասել է նա:
Սերիալային դերասանուհու կերպարը շատ է հավանել որդին` Էմմանուելը, ով մայրիկին նմանեցրել է Կլեոպատրային. "Կարծում եմ, որ մի հարցում հաստատ նման ենք. երկուսս էլ ազնվական ծագում ունենք: Հայրիկիս արմատները հայկական իշխանական տոհմից են: Բնավորության նման գծեր էլ կան": Ալինա Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրել է, որ մեկ այլ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ ունի. "Փակագծերը հիմա չեմ բացի. թող անակնկալ լինի: Շատ եմ սիրում այս ոլորտը: Նախորդ սերիալն էլ ինձ տվել է շատ թանկ ընկերներ, թիմի հետ աշխատելու հնարավորություն, ինչու չէ, նաեւ ճանաչում ու հեռուստադիտողների սեր":