Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտությունների հանդեպ սիրո համար կատուն պարգեւատրվել է շքանշանով

Arkadi Petanyan
Հեղինակ`
Arkadi Petanyan
22:47, ուրբաթ, 15 փետրվարի, 2013 թ.
Գիտությունների հանդեպ սիրո համար կատուն պարգեւատրվել է շքանշանով

Հարավուրալյան պետական համալսարանի Զլատոուստի մասնաճյուղում Վասկա անունով կատվին շքանշանով պարգեւատրել են այն բանի համար, որ նա հաճախում է դասախոսություններին: Կենդանի բուհում հայտնվել է անցյալ տարվա աշնանը: Սկզբում նրա տերերը փնտրել են նրան, բայց հետո որոշել են թողնել նրան համալսարանում: Կատուն արագ հարմարվել է, եղել է բոլոր ամբիոններում, դեկանատներում, բացի այդ նա ուշադրություն է գրավել նրանով, որ միշտ հաճախել է դասախոսությունների:

Երբ կատուն սկսել է քնել դասավանդման տարածքում, բուհում սկսել են կատակել, թե ժամանակն է Վասկային գիտական կատվի կոչում շնորհել: Ուսանողներին այդ գաղափարը դուր է եկել, եւ նրանք հատուկ` «ՀՈւրՊՀ կատու» շքանշան են հորինել կենդանու համար:

Ի դեպ, կատուն ունի իր հետաքրքրությունները: Այսպես, նա ավելի հաճախ հաճախում է պետության եւ իրավունքի տեսության դասախոսություններին եւ ուսանողները ստիպված են լինում կոնսպեկտները գրել նրա բարձր մլավոցների տակ, հայտնում է Vse42.ru-ն:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3987 | 0 | 0
Facebook