Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միհրան Ծառուկյանն` իր եւ արդեն նախկին պրոդյուսերի հարաբերությունների մասին

Aid Mkrtchyan
Հեղինակ`
Aid Mkrtchyan
12:08, երեքշաբթի, 12 փետրվարի, 2013 թ.
Միհրան Ծառուկյանն` իր եւ արդեն նախկին պրոդյուսերի հարաբերությունների մասին
     Մեզ հետ զրույցում "Դժվար ապրուստ" սերիալում Գոռի դերակատարը շեշտել է, որ ինքն ու Ալեքսանդրը միասին շատ հաջողությունների են հասել, իսկ համագործակցությունը որոշել են դադարեցնել երկուստեք զբաղված լինելու պատճառով:
    
     "Ոչ մի վեճ, անհամաձայնություն չի եղել: Պարզապես անձնական այլ գործերի պատճառով չէի հասցնում իր աշխատանքներով զբաղվել", -BRAVO.am-ին տեղեկացրել է Ալեքսանդր Ստեփանյանը: Միհրան Ծառուկյանը նշել է, որ իրենց համագործակցությունը պայմանագրով ամրագրված չի եղել, բայց նաեւ չի բացառվում, որ կրկին աշխատեն միասին."Կրկնում եմ` ես եւ Ալեքսանդրը շատ մոտ ընկերներ ենք, հիմա էլ շփվում ենք: Մենք ընտանիքներով էլ շատ մոտ ենք":
    
     Երգիչն այս շրջանում չի համագործակցի որեւէ պրոդյուսերի հետ, վստահ է` դրանից իր աշխատանքը չի տուժի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6256 | 0 | 0
Facebook