Մեզ հետ զրույցում "Դժվար ապրուստ" սերիալում Գոռի դերակատարը շեշտել է, որ ինքն ու Ալեքսանդրը միասին շատ հաջողությունների են հասել, իսկ համագործակցությունը որոշել են դադարեցնել երկուստեք զբաղված լինելու պատճառով:
"Ոչ մի վեճ, անհամաձայնություն չի եղել: Պարզապես անձնական այլ գործերի պատճառով չէի հասցնում իր աշխատանքներով զբաղվել", -BRAVO.am-ին տեղեկացրել է Ալեքսանդր Ստեփանյանը: Միհրան Ծառուկյանը նշել է, որ իրենց համագործակցությունը պայմանագրով ամրագրված չի եղել, բայց նաեւ չի բացառվում, որ կրկին աշխատեն միասին."Կրկնում եմ` ես եւ Ալեքսանդրը շատ մոտ ընկերներ ենք, հիմա էլ շփվում ենք: Մենք ընտանիքներով էլ շատ մոտ ենք":
Երգիչն այս շրջանում չի համագործակցի որեւէ պրոդյուսերի հետ, վստահ է` դրանից իր աշխատանքը չի տուժի: