Եվա Բաղդասարյանը նշել է, որ դեռ վաղ է համարում ամուսնության մասին մտածելը, քանի որ ընդամենը 18 տարեկան է, իսկ հարսանեկան սպիտակ զգեստ կրել է նորաձեւության ցուցադրության ժամանակ. "Մասնակցել եմ ընկերներիցս մոդելավորող Սամվել Մանոյանի հեղինակած զգեստների ցուցադրությանը, որը տեղի է ունեցել մարտի 23-ին եւ 24-ին: Իր խորհրդով ներկայացրել եմ երկու զգեստ": Սերիալային դերասանուհին նշել է, որ ինչպես յուրաքանչյուր աղջիկ, ինքն էլ երազում է սպիտակ զգեստով ամուսնանալ, որի դիզայնով կզբաղվի հենց ինքը. "Ինձ կօգնեն նաեւ մոդելավորող ընկերներս: Այն պետք է լինի անկրկնելի":