Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծանոթացեք` Քիմ Քարդաշյանի հայուհի հարսը

Aid Mkrtchyan
Հեղինակ`
Aid Mkrtchyan
11:47, կիրակի, 07 ապրիլի, 2013 թ.
Ծանոթացեք` Քիմ Քարդաշյանի հայուհի հարսը
     Արտասահմանյան եւ տեղական լրատվամիջոցներին "Քարդաշյան" ազգանունը շոշափելու եւս մեկ առիթ է ընձեռվել: Այս անգամ քննարկվում է ոչ թե Քիմի հղիությունն, այլ ռեալիթի շոուների աստղի եղբոր ընտրյալը, որն, ի դեպ, նույնպես հայուհի է: Ռոբ Քարդաշյանին պապարացիները վերջերս հաճախ են լուսանկարում սեւահեր անծանոթուհու հետ, որն, ինչպես հայտնի է դարձել, լոնդոնաբնակ մոդել Նազա Ջաֆարյանն է: Համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ Քիմ Քարդաշյանի եղբայրն իր ընտրյալին արդեն իսկ ներկայացրել է ընտանիքին. զույգին լուսանկարել են Քրիս Ջեների ընկերակցությամբ: Նազա Ջաֆարյանին արտաքնապես նմանեցնում են Քիմ Քարդաշյանին: Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ մոդելը ժամանակին սիրավեպ է ունեցել Քլոե Քարդաշյանի նախկին ընկերոջ հետ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11851 | 0 | 0
Facebook