Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շպռօտը` ռեստորանի հարբած հաճախորդի հետ միջադեպի մասին

Aid Mkrtchyan
Հեղինակ`
Aid Mkrtchyan
19:28, չորեքշաբթի, 19 հունիսի, 2013 թ.
Շպռօտը` ռեստորանի հարբած հաճախորդի հետ միջադեպի մասին
     "Միայն հայկական խնջույքներին հոտնկայս խմում են կնոջ կենացը եւ հինգ րոպե հետո հարամում կյաժ երգչուհու կատարումը… Հա, մոռացել էի` շատ հայերի համար երգչուհին կին չէ, այլ` ակորդեոն". Շպռօտը երեկ այսպիսի գրառում է կատարել իր "ֆեյսբուքյան" էջում, իսկ "գործի" հանգամանքները փորձել է պարզել BRAVO.am-ը: -Ամերիկաբնակ երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ "Bouvardia" ռեստորանում ելույթի ժամանակ իրեն խանգարել է Հայաստանից ժամանած մի տղամարդ."Համոզվել եմ, որ Միացյալ Նահանգներում մեծացած հայ երիտասարդները շատ ավելի զուսպ են, կոռեկտ, իսկ հյուր եկած հայերը հաճախ են նման գռեհիկ պահվածք ունենում":
    
     Շպռօտը հավելել է հետեւյալը."Առհասարակ, հարբած հաճախորդները շատ են խանգարում: Այս տղամարդն էլ, չափազանց հարբած լինելով, երգի կեսից անընդհատ ասում էր` "Անջատի՛ր": Նրան պատասխանեցի լռությամբ…": Խոսելով անձնական եւ ստեղծագործական կյանքում փոփոխություններից` երգչուհին նշել է, որ առաջինում "ամեն ինչ նույնն է", իսկ երգարվեստում շուտով նոր ասելիք կունենա."Մոտ 1 ամսից, հուսով եմ, կգործի shprotmusic.com կայքը, որտեղ կտեղադրվեն երաժշտական նորություններս": - Նա BRAVO.am-ին հայտնել է, որ նոր երգեր ունի, պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել "Passion"-ի հիման վրա."Այս երգի խոսքերի հեղինակը ես եմ, գործիքավորել է տաղանդավոր Մանվել "Amurai" Տեր-Պողոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը կլինեմ ես": Հիշեցնենք, որ "Նիվա չունեմ", "Ինձ ասում են Էռնեստ The Best", "Positive", "Chary-Chary" տեսահոլովակների ռեժիսորը նույնպես Շպռօտն է: -
     Նյութի աղբյուր՝ http://www.bravo.am/news/%D5%87%D5%BA%D5%BC%D6%85%D5%BF%D5%A8-%D5%BC%D5%A5%D5%BD%D5%BF%D5%B8%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A2%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A1%D5%B3%D5%A1%D5%AD%D5%B8%D6%80%D5%A4%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5468 | 0 | 0
Facebook