Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարմոնիա՝ հեքիաթային աշխարհ, որտեղ բացահայտվում են երեխաների շնորհները

Հայացք Փրոդաքշն
Մամուլի խոսնակ`
Հայացք Փրոդաքշն
16:39, շաբաթ, 12 դեկտեմբերի, 2015 թ.
Հարմոնիա՝ հեքիաթային աշխարհ, որտեղ բացահայտվում են երեխաների շնորհները


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հարմոնիա` մանկական զվարճանքների և զբաղվածության կենտրոն:

Այն իր գործունեությունը սկսել է վերջերս, սակայն կենտրոնի նկատմամբ հետաքրքրությունը փաստում է, որ շատ սպասված էր նմանորինակ կենտրոնի գործունեությունը Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Կենտրոնն իր հեքիաթային աշխարհ է հրավիրում 1, 5-6 տարեկան երեխաների, դարձնելով նրանց օրը գունագեղ և զվարճալի:
     Այստեղ բոլոր պայմանները ստեղծված են փոքրիկների կրթության, գեղագիտական դաստիարակության առողջության պահպանման և անվտանգ կեցության համար:

«Հարմոնիա» կենտրոնում անդրանիկ միջոցառում է՝ նվիրված աշնան տոնին: Փոքրիկների ծնողներն ականատես եղան կարճ ժամանակահատվածում դաստիարակների կատարած մեծ աշխատանքին. ուրախ երգ ու պար, խաղեր, որոնք էլ ավելի տոնական դարձրին երեխաների օրը:
    

էկոլոգիական դաստիարակությոոուն

խոսքի զարգացում

գեղարվեստական գրականություն

օտար լեզուներ

տարրական մաթեմատիկա

մաթեմատիկական պատկերների զարգացում

նկարչություն, ծեփ

ապլիկացիա, կառուցողական

երաժշտութուն

պար

ֆիզկուլտուրա

Բացի վերոհիշյալ առարկաներից, կենտրոնում բացահայտվում են երեխաների առանձնահատկություններն ու ընդունակությունները: Հարմոնիա կենտրոնի հիմնական նպատակն է արթնացնել սեր դեպի արվեստը և զարգացնել գեղագիտական ճաշակ, կրթել և դաստիարակել գաղափարապես վստահ, հաջողակ և ինքնուրույն երեխաներ:

Կրթօջախի պայմաններից գոհունակությամբ իրենց տպավորություններն են կիսում նաև ծնողները:

Կենտրոնի կահույքը պատրաստված է լորենու փայտից և պատված է սննդային լաքով, ունի ջեռուցման և հովացման համակարգ, ժամանակակից տեխնիկա: Մեր կենտրոնի փորձառու մանկավարժները և մասնագետները, ինչպես նաև հրաշալի պայմանները հնարավորություն են ընձեռում ձեր փոքրիկի մանկությունը դարձնել առավել հեքիաթային, լուսավոր և գունեղ:

Իսկ Հարմոնիայի հրաշք, դեկորատիվ ծառերով հարուստ այգին թույլ է տալիս բացօթյա պարապմունքներ անցկացնել, երեխաներին մոտ պահել բնությանը, էկոլոգիական դաստիարակություն տալ:

Հարմոնիա՝ հեքիաթային աշխարհ, որտեղ բացահայտվում են երեխաների շնորհները:

  • +37410776545, +37499313678

www.harmoniya.am
    
    
@Հայացք Փրոդաքշն
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5885 | 0 | 0
Facebook