Հարմոնիա` մանկական զվարճանքների և զբաղվածության կենտրոն:
Այն իր գործունեությունը սկսել է վերջերս, սակայն կենտրոնի նկատմամբ հետաքրքրությունը փաստում է, որ շատ սպասված էր նմանորինակ կենտրոնի գործունեությունը Մալաթիա-Սեբաստիա համայնքում:
Կենտրոնն իր հեքիաթային աշխարհ է հրավիրում 1, 5-6 տարեկան երեխաների, դարձնելով նրանց օրը գունագեղ և զվարճալի: Այստեղ բոլոր պայմանները ստեղծված են փոքրիկների կրթության, գեղագիտական դաստիարակության առողջության պահպանման և անվտանգ կեցության համար:
«Հարմոնիա» կենտրոնում անդրանիկ միջոցառում է՝ նվիրված աշնան տոնին: Փոքրիկների ծնողներն ականատես եղան կարճ ժամանակահատվածում դաստիարակների կատարած մեծ աշխատանքին. ուրախ երգ ու պար, խաղեր, որոնք էլ ավելի տոնական դարձրին երեխաների օրը:
էկոլոգիական դաստիարակությոոուն
խոսքի զարգացում
գեղարվեստական գրականություն
օտար լեզուներ
տարրական մաթեմատիկա
մաթեմատիկական պատկերների զարգացում
նկարչություն, ծեփ
ապլիկացիա, կառուցողական
երաժշտութուն
պար
ֆիզկուլտուրա
Բացի վերոհիշյալ առարկաներից, կենտրոնում բացահայտվում են երեխաների առանձնահատկություններն ու ընդունակությունները: Հարմոնիա կենտրոնի հիմնական նպատակն է արթնացնել սեր դեպի արվեստը և զարգացնել գեղագիտական ճաշակ, կրթել և դաստիարակել գաղափարապես վստահ, հաջողակ և ինքնուրույն երեխաներ:
Կրթօջախի պայմաններից գոհունակությամբ իրենց տպավորություններն են կիսում նաև ծնողները:
Կենտրոնի կահույքը պատրաստված է լորենու փայտից և պատված է սննդային լաքով, ունի ջեռուցման և հովացման համակարգ, ժամանակակից տեխնիկա: Մեր կենտրոնի փորձառու մանկավարժները և մասնագետները, ինչպես նաև հրաշալի պայմանները հնարավորություն են ընձեռում ձեր փոքրիկի մանկությունը դարձնել առավել հեքիաթային, լուսավոր և գունեղ:
Իսկ Հարմոնիայի հրաշք, դեկորատիվ ծառերով հարուստ այգին թույլ է տալիս բացօթյա պարապմունքներ անցկացնել, երեխաներին մոտ պահել բնությանը, էկոլոգիական դաստիարակություն տալ:
Հարմոնիա՝ հեքիաթային աշխարհ, որտեղ բացահայտվում են երեխաների շնորհները: