Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սերժ Սարգսյանը բարձր գնահատեց BERQ Jewellery ընկերության վարպետների ինքնատիպ աշխատանքները

Հայացք Փրոդաքշն
Մամուլի խոսնակ`
Հայացք Փրոդաքշն
23:32, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Սերժ Սարգսյանը բարձր գնահատեց BERQ Jewellery ընկերության վարպետների ինքնատիպ աշխատանքները


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Նախագահ Սերժ Սարգսյանն
այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել հոկտեմբերի 27-30-ը անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որից օգտվող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Հանրապետության Նախագահը շրջել է «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն վեցերորդ տարին կազմակերպվող ցուցահանդեսում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, անհատ ոսկերիչներ, փորձագետներ: Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։

Ցուցահանդեսին նշանակալի մասնակցություն ունեցավ BERQ Jewellery-ի ընկերությունը: Ընկերության ներկայացրած նրբագեղ ճարմանդները, շքեղ դեկորատիվ արձանիկները և այլ ոսկերչական գլուխգործոցներ հանրությանը հիացմունք պարգևեցին: BERQ Jewellery-ի այցելուներից էր երկրի նախագահը: Նա բարձր գնահատեց վարպետների ինքնատիպ աշխատանքները և ընկերության կողմից նվեր ստացավ եռագույնի դիզայնով ճարմանդներ:

Հոկտեմբերի 27-30-ը սիրով հրավիրում ենք Ձեզ «Մերիդիան» էքսպոկենտրոն:

www.berq.am
     +374 77 010250
     @Հայացք Փրոդաքշն
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5858 | 0 | 0
Facebook