Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ»՝ Առաջատարին բնորոշ որակ/New Plast

Հայացք Փրոդաքշն
Մամուլի խոսնակ`
Հայացք Փրոդաքշն
15:40, երկուշաբթի, 18 հուլիսի, 2016 թ.
«ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ»՝ Առաջատարին բնորոշ որակ/New Plast
    
    
    

     «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ» խորագրով իններորդ միջազգային մասնագիտացված խոշորագույն ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ 2016թ -ի մայիսի 27—29-ը, մասնակցում էին բնագավառը ներկայացնող ավելի քան 120 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ՝Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից, որոնք սպառողին ներկայացան ոլորտի նորամուծություններով: Ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև «ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ:
    

    

2002 թվականին հիմնադրված NEWPLAST ընկերությունը հանդիսանում է պոլիմերային խողովակների առաջատար արտադրողներից մեկը Հայաստանում: 9 տարի առաջ, առաջինն Անդրկովկասում, հիմնադրվեց մետաղապլաստե խողովակների ամենաժամանակակից հոսքագծերով զինված արտադրությունը: NewPlast ընկերության արտադրանքի շարքում են տարբեր չափերի պոլիմերային և մետաղապլաստմասե խողովակներ, համակցող դետալների և հենքային ամրանների լայն ընտրանի, ինչպես նաև ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և հատակի տաքացման համար անհրաժեշտ բազմազան աքսեսուարներ: Դրանք նախատեսված են շինարարական և բարեկարգման աշխատանքների իրականացման համար: «ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի արտադրանքի որակը ընկերության հաջողության գրավականն է, իսկ որակյալ արտադրանք ստանալու հիմնական միջոցներից մեկը որակյալ հումքն է: Այդ իսկ պատճառով «ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» –ն աշխատում է ոլորտում մասնագիտացած և աշխարհի առաջատար ընկերությունների հետ:

2011թ-ին NEW PLAST ընկերությունը հիմնադրեց ևս մեկ ընկերություն՝ GRP Systems, որն արտադրում է մեծ տրամագծի խողովակներ՝ երկրի կոմունալ և մայրուղային տնտեսության ֆոնդի վերակառուցման համար: Մատչելի գին, մոնտաժային աշխատանքների արագություն, խողովակների թեթև քաշ, վերանորոգման աշխատանքների հեշտություն, ցանկացած այլ տիպի խողովակաշարերի հետ համակցում, GRP Systems ընկերությունը լուծում է այս բոլոր խնդիրները: «ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» ընկերությունն ամեն ինչ անում է իր հաճախորդների հարմարավետության համար: Ընկերությունը իր հաճախորդին է ներկայանում կաթիլային ոռոգման համակարգերով: Ձեռք բերեք ցանկացած տեսակի բուսականության համար նախատեսված որակյալ խողովակներ՝ մատչելի գներով: Ընկերության լաբորատորիան համալրված է արտասահմանյան առաջատար ընկերությունների արտադրության նորագույն, և Հայաստանում եզակի սարքավորումներով: Այստեղ կատարվում են խողովակների որակի ստուգման շատ կարևոր փորձարկումներ: Դրանց շնորհիվ բացահայտվում են արտադրանքի նույնիսկ ամենաաննշան թերությունները: Լաբորատորիան համագործակցում է մի շարք երկրների գիտական կենտրոնների և նեղ մասնագիտացված ձեռնարկությունների հետ:

1.Պոլիէթիլենային խողովակներ ջրամատակարարման համար՝ 20-250 մմ տրամագծերով:

2. Պոլիէթիլենային խողովակներ գազամատակարարման համար՝ 20-250 մմ տրամագծերով:

3. Պոլիէթիլենային խողովակներ ոռոգման և կաթիլային ոռոգման համակարգերի համար՝ 16-63 մմ տրամագծերով:

4. Մետաղապլաստե խողովակներ՝ տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման համար՝ 16-63 մմ տրամագծերով:

5. Պոլիպրոպիլենային խողովակներ՝ տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման համար՝ 20-63 մմ տրամագծերով:

6. Ջերմակայուն պոլիէթիլենից՝ PERT-ЕVOH խողովակներ՝ տաք հատակ համակարգերի համար՝ 16-20 մմ տրամագծերով:

7. Պոլիվինիլ քլորիդից խողովակներ՝ կոյուղային և օդատար համակարգերի համար՝ 50-200 մմ տրամագծերով:

8. Ապակեպլաստե (GRP) խողովակներ՝ 200-2000 մմ տրամագծերով:

NewPlast ընկերությունը խողովակների ամբողջ տեսականու հետ առաջարկում է նաև համապատասխան համակցող դետալների և այլ անհրաժեշտ ապրանքների լայն տեսականի:

«ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» ՝ Առաջատարին բնորոշ որակ:
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7364 | 0 | 0
Facebook