Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ...

02:23, երեքշաբթի, 23 հունիսի, 2015 թ.
ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ...
     Երբ են մեր իշխանավորները գիտակցելու քաղաքացիների ծանր կացության փաստը...
    
Վերջին օրերին մեծ իրարանցում առաջացած հոսանքի թանկացման հարցում կան բազմաթիվ անհասկանալի հարցեր որոնցից շատերը նման են իշխանության կողմից բացահայտ անհարգալից վերաբերմունքի սեփական ժողովրդի հանդեպ և որևէ հիմնավորում չունեն։
Անարդարության աստիճանի բարձրացմանը Հայաստանում նպաստում են հենց, իսկ մեր երկրի իշխանությունները որոնք բացահայտ կերպով թքաց և արհամարհած ունեն մեր քաղաքացիների իրավունքների, շահերի, բարեկեցության և սոցիալական ապահովության վրա, քանզի այդ ամենը չի հետաքրքրում և չի համընկնում իրենց անձնական շահերի հետ։ Փաստորեն ստացվում է այնպես, որ մի ողջ ժողովրդի դժգոհությունը և պահանջը չի կարող համեմատվել որևէ օտարերկրյա կազմակերպության կամ ներդրողի հետ, քանզի որ մեր իշխանավորները մեր երկրի քաղաքացիների հոգսերը թեթևացնելու նպատակ չունեն, փաստորենը ավելի ու ավելի են խորացնում և ծանրացնում հասարակ քաղաքացիների ապրուստը, որը արդեն աստիճանաբար վերածվում է տենդենցի, տենդենց որը ուղղված է հայաթափությանը, օրեցօր աճող հոգսերի և ապրելակերպի անհնարինությանը։
Հոսանքի թանկացման հարցում կա մի շարք անհասկանալի հարցեր որոնցից մեկն է, թե ինչո՞ւ է հոսանքը թանկանում միայն Հայաստանում, իսկ ինչո՞ւ չեն թանկացնում մեր հարևան երկրի Վրաստանին արտահանվող հոսանքի սակագինը և եթե ենթադրենք, որ թանկացումը հիմնավոր է ու իսկապես կա անհրաժեշտութուն ապա ինչո՞ւ պետք է ողջ բեռը փոխանցվի հասարակ քաղաքացիների ուսերին, որոնց ուսերին առանց այն էլ կուտակված է ծանր կացության բեռը, աղքատության և գործազրկության բեռը և վերջապես արդյո՞ք երբ են մեր իշխանությունները գիտակցելու, որ արդեն ապրուստը Հայաստանում օրեցօր դառնում է անհնար։ Կար մի ժամանակ երբ ես ցավ ու հիասթափություն էի ապրում երբ տեսնում էի թե ինչպե՞ս են արտագաղթում Հայաստանից իմ համաքաղաքացիները, սակայն այսօր իսկ մեծ ուրախությամբ եմ անդրադառնում նրանց հեռանալու փաստին և տեսանելի կերպով հասկանում եմ նրանց պրիմիտիվ հանապազօրյա հացն վաստակելու ցանկությունը, սեփական երեխաներին առանց թալանվելու ուսման տալու ցանկությունը, սեփական քրտնաջան աշխատանքի համար արժանի վարձատրվելու ցանկությունը ցանկություններ որո՞նք հասկանալի չեն մեր երկրի իշխանությունների համար, ցանկություններ որո՞նք չեն ընկալվում մեր կառավարության կողմից, հենց այս անհասկացողության և անընկալելի վերաբերմունքի պատճառով է որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առանց վարանելու հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից և ամենայն երջանկությամբ և ուրախությամբ հեռանում են մեր երկրից դուրս այնպիսի վայրեր որտեղ Ստալինյան ժամանակաշրջանու այդ վայրերը համարվել են աքսորավայր, սակայն մեր քաղաքացիները մեծ ուրախությամբ իրենց ընտանիքների հետ հեռանում են անգամ այդ աքսորավայրեր, քանզի Հայաստանի պայմանները ավելի քան վատ են քան այնտեղ։
Ցավոք սրտի պիտի նշենք, որ մեր երկիրը մատնված է բացարձակ անտերության, քանզի երբևէ չի նկատվում պետական աջակցությունը քաղաքացիներին և վառ օրինակ` ուր է նախագահի աջակցությունը իր քաղաքացիներին հոսանքի թանկացման հարցում, իսկ ինչո՞ւ պիտի մեղադրվեն կառավարությունը և տնտեսական մրցակցության կարգավորող հանձնաժողովը և այլ բազմաթիվ մարմիններ որոնք արդեն իսկ վաղուց են կորցրել իրենց դերն ու վստահությունը ժողովրդի կողմից։
Աղբյուրը` ԷՄԻԼ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3092 | 1 | 0
Facebook